Ով է «Կրոկուսի» ահшբեկչnւթյшն մեջ մեղադրվող 19-ամյա տղան

«Կրոկուս Սիթի Հոլլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո անհետ կորած համարվող Լիլիթ Իսրայելյանը զոհվել է։ Այդ մասին գրում է Mash-ը և մանրամասնում, որ Լիլիթը զոհվել է ամուսնու հետ, ով ազգությամբ ադրբեջանցի Վուգար Հուսեյնովն է։

Տելեգրամյան ալիքը նշում է, որ զույգը հերոսություն է ցուցաբերել ողբերգության ժամանակ։ Երբ համերգասրահում սկսվել են կրակոցները՝Լիլիթն ու Վուգարը փորձել են տարհանվել մյուսների հետ, սակայն հանդիպել են մի խումբ զինյալների։

Այդ պահին Լիլիթի ամուսինը սկսել է բարիկադներ պատրաստել սրճարանի սեղաններից՝ վախեցած մարդկանց փրկելու համար։ Այդ պահը տեսագրել է սարսափելի հարձակման ականատեսներից մեկը։ Որոշ ժամանակ անց զույգին գնդակահարել են։

22 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն