Ատամի հեռացումից հետո հինգ տարեկան երեխա է մա հացել

Թուրքիայի արևմտյան Բուրսա նահանգի առողջապահության վարչությունը մեկ ամսով փակել է մասնավոր ատամնաբուժական կլինիկան և հետաքննում է ատամի հեռացումից հետո հինգ տարեկան երեխայի մահվան դեպքը, հայտնում է Hürriyet թերթը, փոխանցում է «ՌԻԱ Նոովոստի»-ն: Տղայի ծնողները ոստիկաններին պատմել են, որ նոյեմբերի 10-ին նրան տարել են մասնավոր ատամնաբուժական կլինիկա, որտեղ նրա մոտ կարիես է ախտորոշվել։ Բժիշկները ընդհանուր անզգայացման տակ հեռացրել են երեխայի մեկ ատամը և պլոմբավորել չորս ատամ։ Երեխան սկսել է արյունահոսել, մարմնի ջերմաստիճանը բարձրացել է, և նա սկսել է ցնցվել։ Բժիշկները, այնուամենայնիվ, դեղորայք են նշանակել ու տուն ուղարկել երեխային։
Շուտով երեխան կրկին վատ է զգացել, և ծնողները նրան տարել են պետական ​​հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել տղային. նոյեմբերի 13-ին նա մահացել է բազմաթիվ օրգանների անբավարարությունից՝ թթվածնի պակասի պատճառով։ Տղայի ծնողները պատմել են, որ անեսթեզիոլոգը անզգայացումից առաջ ոչ մի անալիզ չի արել և հեռացել է կլինիկայից՝ չսպասելով, որ վիրահատությունից հետո երեխան ուշքի կգա։

https://mediaroom.am/armenia/society/item/49689-2023-11-18-12-07-48.html

18 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն