Լուսավոր տղա էր ու այդպես լույս դարձավ

Վերջիններս մարմնական տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են բուժհաստատություն։ Եղբոր ձայնը լսելուց հետո միայն շարունակել  են գաղթի ճանապարհը։

«Արթուրի հետ խոսել եմ, լսել ձայնը, անգամ այդ խորը այրվածքների ու ցավի միջից հույս էր տալիս, ասում էր լավ է լինելու։ Ես հավատում էի։ Հաջորդ օրը ուղղաթիռներով բերել են Երևան։ Ի տարբերություն Արթուրի, պապայի այրվածքներն ավելի թեթև էին։ Երբ գնացի հիվանդանոց, տեսա վիճակը, ուշաթափվեցի… այնուամենայնիվ, գիտեի, որ բուժման երկար ճանապարհ ենք անցնելու ու վստահ էի, որ պայքարն արդյունք է տալու»,- պատմում է քույրը։

Արթուրի մայրը՝ տիկին Քրիստինեն, մեծ դժվարությամբ է անցել գաղթի ճանապարհը։ Տուն են վարձել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի հարևանությամբ, որ ամուսնուն ու որդուն մոտ լինի։

Համաձայնություն է տվել բժիշկների այն առաջարկին, որ որդու ձեռքը պիտի ամպուտացնեն։

Անգելինան ասում է, որ հոկտեմբերի 3-ի գիշերը, երբ հիվանդանոցից  զանգ են ստացել, մտածել են, թե վիրահատության համար են զանգահարում, բայց վատ լուր էր սպասվում. Արթուրի սիրտը չի դիմացել, կանգ է առել: Երջանիկ ընտանիքի պատմությունը գլխիվայր շուռ եկավ։

Քույրը չգիտի՝ ինչպես սփոփվի։

«Օգոստոսին բարեկամության շրջանում 2 հարսանիք էր։ Պապան դասավորեց, որ Արթուրն էլ մասնակցի։ Այնքան էր պարում, այնքան էր երգում։ Ասում էի՝ Արթուր հերիք է, մի քիչ հանգստացիր, ասում էր՝ չէ, ու շարունակում։ Գիշերը ուշ էր քնում, երբ գրում էի ուշ է, քնիր, ասում էր՝ մի օր բոլորս կքնենք հավերժ, որքան արթուն մնանք, այնքան երկար կապրենք»,-հիշում է Անգելինան։

Ավելին՝ այստեղ

80 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն