Օդի ջերմաստիճանը մինչև -5 կնվազի․ սպասվում են տեղումներ

Երևան քաղաքում` նոյեմբերի 16-ի ցերեկը, 18-ին, 19-ի և 21-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 17-ին գիշերը և առավոտյան, 19-ի գիշերը, 20-ին, 21-ի գիշերը սպասվում է անձրև։

Հանրապետության տարածքում` նոյեմբերի 16-ի ցերեկը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 17-ի գիշերը, 20-ին շրջանների մեծ մասում, 17-ի ցերեկը, 19-ին, 21-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։ Առանձին հատվածներում կդիտվի մառախուղ։

Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, 16-17-ին, 19-21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 16-ին կբարձրանա 2-4 աստիճանով, 17-ի ցերեկը և 18-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով։

Իրավաբան.net
889 Views

Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն