Մենք Հայաստանում ենք, ասեք, որ մեզ էլ չփնտրեն

Արցախից բռնի տեղահանության առաջին օրերին համացանցի հայկական տիրույթում հայտնվեց այս զույգի լուսանկարը, որի միջոցով վերջիններս որոնվում էին հարազատների կողմից, գրում է MediaHub-ը։

Նշվում էր, որ Արթուրն ու Անժելիկան Մարտունու շրջանի Սոս գյուղից են, տարհանման ժամանակ կորել են, ու որևէ տեղեկություն չունեն։

շատ խառն էր, քանի որ բնակչության մեծ մասը անտառներով է հասել Ստեփանակերտ, հարազատներն իրար կորցրել են, մի մասին չի հաջողվել փրկվել։ Մեր բարեկամներն էլ մեզ համար են անհանգստացել: Դա էր պատճառը, որ մեզ էլ սկսեցին փնտրել։ Ու, այդպես, մեր լուսանկարը տարածվեց համացանցով։ Ուզում եմ՝ ասեք բոլորին, որ էլ չփնտրեն, մենք ողջ ենք ու գտնվում ենք Հայաստանում», — ասել է Արթուրը։

Զույգն այժմ վարձակալական հիմունքներով ապրում է Երևանում, հիմնական աշխատանք դեռ չունեն։

Անժելիկան առայժմ տան պայմաններում դիմահարդարում է անում, իսկ Արթուրը՝ աշխատանք փնտրում։

714 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն