Հայտնի է 24-ամյա աղջկա առև.անգման պատճառ

Վայոց Ձորի մարզի պարեկները նոյեմբերի 12-ի ժամը 19.00-ին Երևան-Մեղրի միջպետական ճանապարհին՝ Զեդեայի խաչմերուկի տարածքում, մոտեցել են կայանված «Սուզուկի» մակնիշի մեքենայի, որի 24-ամյա ուղևորուհին հայտնել է, որ Գորիս քաղաքի 33-ամյա բնակիչը երկու ընկերների հետ, իր կամքին հակառակ, Գորիս քաղաքի տարածքից ամուսնության նպատակով առևանգել են իրեն, նստեցրել են նշված մեքենան և տեղափոխել տվյալ վայր:

Գորիսցի երեք երիտասարդները ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Եղեգնաձորի բաժին, իսկ մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն: Այդ մասին հայտնում են Ոստիկանությունից։

https://mediaroom.am/armenia/society/item/49540-24.html

1 423 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն