Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջի կոլեկտիվը` ի դեմս տնօրեն` Ա.Չոբանյանի ցավակցում է քոլեջի շրջանավարտ` Լուիզա Աբրահամյանի հարազատներին։ Այս մասին նշված է Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջի ցավակցական գրառման մեջ։
«Ցավալի է կորուստը, բայց նրա հիշատակը կմնա մեր մեջ հավիտյան: Թող նրա հոգին հանգչի խաղաղությամբ: Ձեր ընտանիքի ցավն անսահման է, և մենք կիսում ենք այն ամբողջ սրտով: Թող նրա հիշատակը մեզ միշտ ուղեկցի՝ լույսով և ջերմությամբ:
Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»,-ասված է ցավակցական տեքստում։
Bavnews.am-ի տեղեկություններով՝ Լուիզան ավտովթարից է մահացել։
