Վաղը կտրուկ կցրտի, առանձին շրջաններում սպասվում է թաց ձյուն

Երևան քաղաքում նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը, 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-ի գիշերը սպասվում է անձրև։ Հանրապետության տարածքում նոյեմբերի 9-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 10-ի ցերեկը շրջանների մեծ մասում, 11-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին լեռնային հատվածներում՝ թաց ձյուն։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վրկ, 10-ի ցերեկը, 14-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 10-ի ցերեկը կնվազի՝ 4-6 աստիճանով, 11-13-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
https://mediaroom.am/armenia/society/item/49451-2023-11-09-10-11-48.html

4 180 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն