Ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանի մոտ ուղեղի անևրիզմա է ախտորոշվել:
Այս մասին հաղորդում է TMZ-ը՝ հղում անելով «Keeping Up With the Kardashians» հաղորդման վերջին դրվագին։
Նշվում է, որ նրա ուղեղի ուռած արյունատար անոթը հայտնաբերվել է ՄՌՏ հետազոտության ժամանակ։
Քիմն իր առողջական խնդիրները պատճառաբանել է ռեփեր Քանյե Ուեսթից իր ամուսնալուծության և սթրեսի հետևանք: Քարդաշյանը կարծում է, որ ամուսնալուծության սթրեսը ոչ միայն առաջացրել է անևրիզմ, այլև վատթարացրել է իր փսորիազը։
Քիմն ու Քանյեն ամուսնացած են եղել 2014-2022 թվականներին։ Նրանք ունեն չորս երեխա։
https://medianews.site/589199/?fbclid=IwVERTSAQJb15leHRuA2FlbQIxMABzcnRjBmFwcF9pZAwzNTA2ODU1MzE3MjgAAR4AOycLl4xTss2rUk0ALs_XWRWGjajr6bpt7wrrCJDWEIkIdzNltHQycNK3rQ_aem_oYyCPh2hAyNlznMZ0QsgXg