Կգործի կենսաթոշակը 1 տարով հետաձգելու և հետագայում ավելի բարձր կենսաթոշակ ստանալու նոր մեխանիզմ. նախարար

Հայաստանում հաջորդ տարվանից նախատեսվում է գործարկել կենսաթոշակի առնվազն մեկ տարով հետաձգման և դրա դիմաց հետագայում ավելի բարձր կենսաթոշակ ստանալու նոր կամավոր մեխանիզմ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում:

Նախարարը հայտնեց, որ 2024-ի հունվարի 1-ից կգործարկվի կենսաթոշակի հաշվարկման նոր բանաձևը: «Այլևս  մինչև 10 տարվա ստաժի 1 տարվա արժեքը չի լինի ավելի բարձր, քան 10 տարուց ավելի ստաժի 1 տարվա արժեքը»,-ասաց Մկրտչյանը:

Կվերանա նվազագույն կենսաթոշակ հասկացությունը, կենսաթոշակը բաղկացած կլինի հիմնական կենսաթոշակից և նրան կգումարվի յուրաքանչյուր տարվա ստաժի արժեքը, կգործի նաև գործակից, որով կխրախուսվի ավելի երկար տարիների ստաժը, հետևաբար կխրախուսվի աշխատանքը:

«Կգործի կենսաթոշակի առնվազն մեկ տարով հետաձգման և դրա դիմաց հետագայում ավելի բարձր կենսաթոշակ ստանալու կամավոր նոր մեխանիզմը, ինչը նպատակ ունի խրախուսել ավագ սերնդի ներկայացուցիչներին աշխատաշուկայում երկար գտնվելու»,-ասաց նախարարը:

https://www.lragir.am/2023/11/06/791745/?fbclid=IwAR3_I4Dxa3Fd8FU9Ufr4ukVkBMQsw5fdlH_gan2a0eNmCcm-weRgTdXLJos

730 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն