Քամի, անձրև, մառախուղ. Առաջիկա օրերի եղանակը

Երևան քաղաքում` Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-3-ին, 4-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Նոյեմբերի 4-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։

Այս մասին հայտնում են հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-2-ին, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև մառախուղ։

Քամին՝ հարավային 2-5 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։

 

1 570 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն