ՀՐԱՏԱՊ
Քաղցկեղի վտանգը ձեր առօրյայում է․ բժիշկը նշում է 3 հիմնական պատճառ
Ի՞նչ պատիժ է սպառնում ընտրակաշառք տվողներին
Էմանուել Մակրոնը ժամանել է Հայաստան
03 May 2026
MediaTime
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Շոու-բիզնես
  • Ժամանց
  • Տնտեսություն
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Քաղցկեղի վտանգը ձեր առօրյայում է․ բժիշկը նշում է 3 հիմնական պատճառ
03.05.2026
Ի՞նչ պատիժ է սպառնում ընտրակաշառք տվողներին
03.05.2026
Էմանուել Մակրոնը ժամանել է Հայաստան
03.05.2026
SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հայաստան

Կնախшտեսվի шվելի խիստ պшտիժ

admin
20.05.2025 One Min Read
1 0

 

 

Ներկայում, ցավոք, նկատվում է պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից եւ վարժական հավաքներից խուսափելու դեպքերի աճ: 2023 թվականի ընթացքում ՔՕ 461 եւ 462-րդ հոդվածներով նախաձեռնվել է 1499 քրեական վարույթ, իսկ 2024 թվականի ընթացքում՝ 1779 քրեական վարույթ: Սա վկայում է քրեական քաղաքականության վերանայման եւ հիշյալ արարքները կատարած

անձանց նկատմամբ պատժողական ավելի խիստ քաղաքականություն վարելու անհրաժեշտության մասին: Այս մասին ասել է Արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 20-ի նիստում: Առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։

Նախագծով առաջարկվում է խստացնել Քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին մասով եւ 462-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների կատարման համար նախատեսված քրեական պատասխանատվությունը:

Մասնավորապես, առաջարկվում է զինվորական ծառայությունից խուսափելու՝ 461-րդ հոդվածում պատժաչափը՝ 2-5 տարի ժամկետով ազատազրկումը փոխարինել 3-6 տարի ժամկետով ազատազրկման:

Վարժական հավաքներից խուսափելու՝ 462-րդ հոդվածում առաջարկվում է «սանկցիայի տուգանք» պատժատեսակի չափն ամսական եկամտի նկատմամբ հաշվարկվող առավելագույնը «քսանապատիկի չափո» բառերը փոխարինել «տասնհինգապատիկից երեսնապատիկի չափով», իսկ ազատազրկման համար նախատեսված առավելագույնը «երկու տարի ժամկետը» փոխարինել «մեկից երեք տարի ժամկետով» բառերով: «Գտնում ենք, որ նման փոփոխությունները կարող են նպաստել

պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից եւ վարժական հավաքներից խուսափելու դեպքերի նվազմանը»,- նշել է Գեւորգ Քոչարյանը:

Հիմնական զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով մանրամասներ առաջարկվող կարգավորումների վերաբերյալ:

Ելույթներում պատգամավորներն անդրադարձել են պարտադիր զինվորական ծառայությունից,

վարժական հավաքներից զարտուղի ճանապարհներով խուսափելուն վերաբերող խնդիրներին, հարցի հասարակական վերահսկողությանը:

Եզրափակիչ ելույթում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալն անդրադարձել է պատգամավորների կողմից բարձրացված հարցադրումներին ու դիտարկումներին:

Նախագիծն արժանացել է դրական եզրակացության:

Իրավաբան.net

Share Article

admin

Previous Post

Պաղպաղակ գնելու էին գնшցել. վրшերթի ենթшրկված 10–ամյա шղջիկն եւ նրա 5–ամյա եղբայրը Վերակենդանшցման բաժшնմունքում են

Next Post

Ռուբլին այսօր ևս шճ է գրшնցել

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Services

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Quick Links

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Contact Us

Call :

+49 241 241 241

E-mail :

demo@mediatime.am

Follow Us

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am