«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ Գագիկ Մելքոնյանը:

Արդեն որերորդ անգամ Արթուր Ղազինյանը չի ընտրվում ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, սակայն «Հայաստան» խմբակցությունը շարունակում է առաջադրել հենց նրա թեկնածությունը: Սա ինչի՞ կարող է հանգեցնել, արդյոք այս իրավիճակը մտահոգում է իշխանություններին և դեռ քանի անգամ է նա առաջադրվելու և չընտրվելու:

Արթուր Ղազինյանը թող իմանա, որ ինքը երբեք չի ընտրվելու, որովհետև ինքը չի ծառայել բանակում: Մարդը, որ չի ծառայել բանակում, չի կարող գնալ պաշտպանության ոլորտի հետ կապված ինչ-որ առաջարկություններ անել: Դրա համար իրենք պետք է նոր թեկնածու առաջադրեն՝ Ղազինյանից բացի: Իրենք ուղղակի սա սարքում են շոու, և հիմա ինձ թվում է՝ օրացույցի վրա ամեն երեքշաբթի պետք է նշվի որպես ղազինյանական օր: Ամեն անգամ բերում են Ղազինյանի թեկնածությունը, ամեն երեքշաբթի հանձնաժողովի նիստ է լինում, որ պետք է Ղազինյանն ընտրվի ու չի ընտրվում: Էս անգամ չէին էլ ներկայացել: Սա է իրենց նպատակը:https://masterh7.adriver.ru/images/0007528/0007528013/0/index.html?html_params=xpid%3DDlTmi2UQdeXQ0S7Us3rtXMSVKbOuoLrPbVIi8cIoRW7dVye2tOO2NRrZ3Bv92xagB6F8-XlUOl6qguVgOyg%26target%3D_blank%26bid%3D7528013%26sid%3D216038%26width%3D100%2525%26height%3D100%2525%26rnd%3D8255016%26pz%3D0%26ad%3D727800%26bt%3D52%26bn%3D36%26ar_sliceid%3D2887774%26ntype%3D0%26nid%3D0%26ar_geoid%3D376%26url%3D%252F%252Fad.adriver.ru%252Fcgi-bin%252Fclick.cgi%253Fsid%253D216038%2526ad%253D727800%2526bid%253D7528013%2526bt%253D52%2526bn%253D36%2526pz%253D0%2526xpid%253DDlTmi2UQdeXQ0S7Us3rtXMSVKbOuoLrPbVIi8cIoRW7dVye2tOO2NRrZ3Bv92xagB6F8-XlUOl6qguVgOyg%2526ref%253Dhttps%253A%25252f%25252fwww.1in.am%25252f3016703.html%25253ffbclid%25253dIwAR1t3Q4us8tRKc01BqHVQyscpshMt2bR93j6BnOmgBUByJTLlz0%25252d4Qvsv4A%2526custom%253D%2526rleurl%253D%26CompPath%3Dhttps%253A%252F%252Fmasterh7.adriver.ru%252Fimages%252F0007528%252F0007528013%252F0%252F%26ar_pass%3D

Ոչ մի տարբերակ չկա՞, որ Արթուր Ղազինյանն ընտրվի այդ պաշտոնում:

Ոչ մի տարբերակ չկա, որովհետև ինքը մերժված է:

Ընդդիմությունը հայտարարում է, որ եթե 44-օրյա պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողովը ԱԺ պաշտպանության հանձնաժողովի հենքի վրա է ստեղծվում, իրենց 4 ներկայացուցիչները շատ քիչ կլինեն այդ հանձնաժողովի աշխատանքը վերահսկելու համար, հատկապես, որ իրենց խոսքով, իշխանամետ փորձագետներ է իշխանությունը ներգրավելու: Ինչպե՞ս եք գնահատում նրանց այս մտահոգությունները:

Իրենք ոչ մի բանի մասին էլ մտահոգ չեն, միայն մեկ բանի մասին են մտահոգ, թե երբ գան իշխանության: Իրենք բացեիբաց հայտարարում են՝ մենք չենք եղել ԱԺ, որ աշխատենք,  եկել ենք իշխանություն վերցնելու: Իրենց վոժդն էլ ասել է՝ տարիուկես դիմացեք, մենք կգանք իշխանության: Հիմա իրենք պայքարում են իշխանության համար, խրամատներ են փորել, բայց տեսանք, որ այդ խրամատներն էլ իրենց չի օգնում: Ամեն տեղ խրամատ են փորել, չգիտեմ՝ ինչի համար: Ինչ վերաբերում է քննիչ հանձնաժողովին, իրենք 4 հոգի են, նաև արտախորհրդարանական ուժերից են լինելու, բանակից, փորձագետներից: Սա այն հարցը չի, որ ծածկադմփոց արվի, այդ 4 մարդը չկարողանան դեմն առնել: Իրենք ունեն լրատվամիջոցներ, մեծ լրատվական դաշտ, որը ամեն նիստին հավաքվում, գալիս են այստեղ: Երբ Ղազինյանին հերթական անգամ մերժում են, ինքը դուրս է գալիս, հարցազրույցներ է տալիս: Այնպես որ իրենք չեն կարող կասկածել, որ ինչ-որ տեղ կարող է պատահել հանձնաժողովը ինչ-որ բան ծածկադմփոց անի: Իշխանական կողմն ավելի շահագրգիռ է, որ ամեն ինչ  բացահայտվի, և կբացահայտվի, և մեր  ժողովուրդը կիմանա թե դավաճանների անունները, թե փախնողների անունները, պատերազմի դաշտը լքողների անունները:

Դուք Արթուր Ղազինյանից բացի այդ պաշտոնի համար այլընտրանքային ի՞նչ թեկնածու եք տեսնում, որ կուզեիք, որ հենց նա առաջադրվեր ընդդիմությունից:

Բացի Ղազինյանից, ով ուզում է լինի, մենք պատրաստ ենք ընտրել: Նույնիսկ Գեղամ Մանուկյանին կարող ենք ընտրել:

Դավիթ Տոնոյանի փաստաբանները հայտարարել են, որ նա շատ տեղեկատվության է պարունակում, բայց չի հրապարակայնացնում: Արդյոք այդ հայտարարության մեջ շանտաժի տարրեր կան:

Այն, որ Դավիթ Տոնոյանը մեծ տեղեկատվության է տիրապետում, չեմ կասկածում, այն, որ ինքը կարող է անուններ տալ, թող տա, բա ինչո՞ւ չի տալիս: Մենք էլ դա ենք ուզում, որ անուններ տա: հիմա քննություն է գնում, որը պարզելու է՝ ով ինչ է արել, ինչպես է արել: Այսինքն եթե փաստաբանները չլինեն, մենք չենք հասկանո՞ւմ, որ ինքը տիրապետում է մեծ քանակությամբ ինֆորմացիայի: Թող հրապարակի:

Ինչպե՞ս եք գնահատում Մարտակերտում ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից խաղաղ բնակչի սպանությունը: Չի ստացվո՞ւմ, որ ռուս խաղաղապահները չեն կարողանում արցախցիների անվտանգությունն ապահովել:

Դիպուկահարի կրակոց էլ կլինի, մարդ էլ կարող են գողանալ, ամեն ինչ էլ կլինի, քանի որ մեր դեմ կանգնած թշնամին նենգ է: Իսկ ռուսական խաղաղապահ ուժերը ամեն ինչ անում են, որ ընդհարումներ չլինեն: Ոչ ոք չի կարող  վստահորեն ասել, որ վաղը էլի կրակոց չի լինելու: Այդ կրակոցներին ռուսական խաղաղապահների զինվորներից էլ են զոհվել: Մի քանի այդպիսի դեպք է եղել:

от Alvina

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *