Լարված իրավիճակ Մախաչկալայի օդանավակայանում. ամբոխը մտել է թռիչքուղի իսրայելցիների գտնելու համար

Դաղստանի հարյուրավոր բնակիչներ սկզբում հավաքվել են Մախաչկալայի օդանավակայանում, որտեղ վայրէջք է կատարել Իսրայելից եկող ինքնաթիռը։ Էլեկտրոնային ցուցատախտակի համաձայն՝ Իսրայելից ժամանած ինքնաթիռը վայրէջք է կատարել Դաղստանի մայրաքաղաքում ժամը 19:18-ին։ Այսդ մասին հայտնում է  РИА Новости-ն։

Հաղորդվում է, որ օդանավակայան ներխուժողները ենթադրաբար փնտրում են Իսրայելից ժամանած քաղաքացիների։

Ինչպես հայտարարել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը, Մախաչկալայի օդանավակայանը ժամանակավորապես փակ է ժամանումների և մեկնումների համար՝ անհայտ անձանց մուտքի պատճառով։

Հստակեցվում է, որ ինքնաթիռները, որոնք պետք է վայրէջք կատարեին Մախաչկալայում, ուղղորդվել են այլընտրանքային օդանավակայաններ։

Տեսանյութերը՝ մեր տելեգրամյան ալիքում։

Իրավաբան.net
635 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն