ՀՐԱՏԱՊ
Իրանն ԱՄՆ-ին 14 կետից կազմված խաղաղության առաջարկ է ներկայացրել
Մանե Հակոբյանը հարսի զգեստով.դերասանուհին ամուսնանում է
Կիրակի օրը երկնքից հաջողություն կթափվի․ ինչ են կանխատեսում աստղերը` մայիսի 3-ի համար
03 May 2026
MediaTime
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Շոու-բիզնես
  • Ժամանց
  • Տնտեսություն
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Իրանն ԱՄՆ-ին 14 կետից կազմված խաղաղության առաջարկ է ներկայացրել
03.05.2026
Մանե Հակոբյանը հարսի զգեստով.դերասանուհին ամուսնանում է
03.05.2026
Կիրակի օրը երկնքից հաջողություն կթափվի․ ինչ են կանխատեսում աստղերը` մայիսի 3-ի համար
03.05.2026
SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Լրահոս

Չէր կшրող գետը Թուրքիա տшնել,քանի որ ունենք ․․․

admin
17.05.2025 2 Min Read
3 0

https://youtu.be/zgj85BAHmqc

Շարունակվում են մայիսի 4-ին Մարմարիկ գյուղում անհետացած 2-ամյա Տիգրանի որոնողափրկարարական աշխատանքները։ Առ այսօր փրկարարները չեն հայտնաբերել երեխայի հետ կապված ոչ մի իր։ Ներքին գործերի փոխնախարար, Փրկարար ծառայության պետ Կամո Ցուցուլյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ փրկարարներն ունեն երեխայի անհետացման իրենց վարկածը։

«Իմ պաշտոնավարման ժամանակ եղել է ջրահեղձի դեպք, երբ փրկարարները երկարատև աշխատանքի արդյունքում հայտնաբերել են: Դիտարկում ենք երեխայի անհետացման տարբեր վարկածներ, այդ թվում՝ գետն ընկնելը: Աշխատում ենք հիմա այդ ուղղությամբ, քանի որ գետը տանը շատ մոտ է»,-ասաց փոխնախարարը:

Երեխայի գետն ընկնելու ականատես չկա, մնացած վարկածների առումով օպերատիվ աշխատանքներ է իրականացնում ոստիկանությունը:  Ցուցուլյանը բացառում է, որ գետը երեխային այլ պետության տարածք, օրինակ` Թուրքիա կտաներ։
«Չէր կարող գետը Թուրքիա տանել, քանի որ ունենք Աղբյուրակի ջրամբար, մենք ցանցեր ենք քաշել ջրամբարում»։ Փոխնախարարը անհրաժեշտություն չի տեսնում հարեւան պետություններին դիմելու․ «Բոլոր տեխնիկական միջոցներով ուսումնասիրություն ենք  սկսել»։

Փրկարարական աշխատանքների ժամկետը, ըստ նախարարի հրամանի՝ նախատեսվում է 10 օր, Ցուցուլյանի խոսքով՝ քանի որ երեխայի հայտնաբերման ուղղությամբ դրական ուրեէ արդյունք չկա՝ հագուստ, կոշիկ, նրա հետ առնչվող իր չեն հայտնաբերել, ուստի աշխատանքները շարունակելու են։ «Նախարարի եւ իմ հրամանով փրկակարական աշխատանքների ժամկետները երկարացվել է այնքան ժամանակ` որքան անհրաժեշտ է»,-շեշտեց նա։
Հիշեցնենք՝ մայիսի 15-ի վաղ առավոտից վերսկսվել են մայիսի 4-ին անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները։

ՆԳՆ-ից «Հրապարակ»-ին հայտնեցին, որ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողները որոնողական աշխատանքներն իրականացում են ինչպես Մարմարիկ բնակավայրում և հարակից տարածքներում, այնպես էլ Մարմարիկ գետի երկայնքով և Աղբյուրակի ջրամբարում։

«Մինչ այս պահը որոնողական աշխատանքներին ներգրավված են մոտ 860 փրկարարներ՝ այդ թվում ջրասուզակներ ու կինելոգիական ծառայության աշխատակիցներ, ոստիկանության շուրջ 490 ծառայողներ, Մարմարիկի բնակիչներ և կամավորներ։ Որոնողական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար կիրառվում են անօդաչու թռչող սարքեր, ջրափրկարարական նավակներ։ Ստուգվում են առաջ քաշված բոլոր վարկածները։ Զրույցներ են տարվել ավելին քան 7 տասնյակ անձանց հետ, ստուգվել են շուրջ 4 տասնյակ տրանսպորտային միջոցներ։ Որոնողական աշխատանքները շարունակվում են»,-ասաց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Հիշեցնենք, որ նախօրեին էլ ԲՏԱ նախարարն էր հայտնել, որ դիմել են տիեզերքում արբանյակներ ունեցող երկրների` արբանյակային տեսագրության նյութեր ստանալու եւ երեխայի շարժը պարզելու համար:

https://youtu.be/vUblJsLNX98

https://youtu.be/hHmAeZPpVIs

https://youtu.be/d4mWtMgEWsk

 

Share Article

admin

Previous Post

Հազшրավոր հшսցեներում 24 ժամ ջուր չի լինի

Next Post

Էնպիսի բան է կшտարվել, որ․․․ էքստրшսենսի տեսшնյութ՝ փոքրիկ Տիգրանի անհետшցման դեպքի մասին

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Services

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Quick Links

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Contact Us

Call :

+49 241 241 241

E-mail :

demo@mediatime.am

Follow Us

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am