Ադ րբեջանի ԱԳՆ հայտարարությունը․ այս անգամ էլ …

Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն անդրադարձել է  Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ-Մալաքի հայտարարություններին, որ արվել են այսօր՝ հոկտեմբերի 26-ին՝ Հայաստան այցի ընթացքում։

Հիշեցնենք, որ Մալաքը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում օկուպացված Արցախի Հանրապետության պատմամշակութային հուշարձաններին սպառնացող հնարավոր վտանգի առնչությամբ և կոչ է արել տարբեր մեխանիզմներ կիրառել դրանք պաշտպանելու համար։

«Նշված այցը և Ադրբեջանի «Ղարաբաղի տարածաշրջանում» (չակերտները՝ Iravaban.net-ի)  մշակութային ժառանգության մասին հայտարարությունները Ֆրանսիայի կողմնակալության ևս մեկ դրսևորում են։ Ադրբեջանը լիովին գիտակցում է իր պարտավորությունները և իր տարածքում գտնվող բոլոր մշակութային և պատմական հուշարձանները պաշտպանելու կարևորությունը»,- ասել է Հաջիզադեն։

Եզրափակելով՝ Հաջիզադեն Ֆրանսիային կոչ է արել «դադարեցնել միջամտել Ադրբեջանի ներքին գործերին և զերծ մնալ նման սադրիչ հայտարարություններից»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Ֆրանսիայի մշակույթի նախարարը հայտնել էր, որ դիմել են  ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի վերջինս թույլտվություն ձեռք բերի այցելելու ԼՂ և արձանագրելու պատմամշակութային նմուշները՝ դրանք նույնականացնելու համար

Իրավաբան.net
641 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն