ՀՐԱՏԱՊ
Վեդին ցնցված է մանկապղծության խայտառակ միջադեպից, որը վենդետայով պատասխան է ստացել երեխայի հարազատից
Ո՞ր 6 խախտումների համար վարորդներից կհանվի 2 տուգանային միավոր
Գուչիի հայ մոդելը իսկական գեղեցկուհի է դարձել. Նա պլաստիկ վիրահատությա՞ն է ենթարկվել
03 May 2026
MediaTime
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Շոու-բիզնես
  • Ժամանց
  • Տնտեսություն
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Վեդին ցնցված է մանկապղծության խայտառակ միջադեպից, որը վենդետայով պատասխան է ստացել երեխայի հարազատից
03.05.2026
Ո՞ր 6 խախտումների համար վարորդներից կհանվի 2 տուգանային միավոր
02.05.2026
Գուչիի հայ մոդելը իսկական գեղեցկուհի է դարձել. Նա պլաստիկ վիրահատությա՞ն է ենթարկվել
02.05.2026
SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Լրահոս

Գետը չի ընկել, այլմոլորшկայիններն են տարել․ ինչ մանրшմասներ են պшտմում Տիգրանի պապիկն ու հարևանը. մանրամասներ. տեսանյութ

admin
12.05.2025 3 Min Read
2 0

Նոր մանրամասներ. Գետը չի ընկել, այլմոլորակայիններն են տարել․ ինչ մանրամասներ են պատմում Տիգրանի պապիկն ու հարևանը։

Բոլորդ ոտքի կանգնեք…Սա վենդետա է, որ կարող է պատահել բոլորիս հետ…Սոցցանցերով դիմել ամբողջ հանրապետությանը, տեղեկացնել բոլոր բժւշկներին…եթե գյուղից երեխա է դուրս եկել…Տիգրանին հնարավոր է գտնել՝ ահա տարբերակները…:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 4–ի առավոտյան։ Երեխայի հայրը և պապիկը մեքենան սարքելիս են եղել, երբ հայրը երեխաներին՝ աղջկան և տղային, տուն է ուղարկել, իսկ տունը եղել է ամենաշատը 50 մետր հեռավորության վրա։

Երբ դուստրը տուն է մտել, մայրը հետաքրքրվել է, թե տղան որտեղ է, իսկ 4 տարեկան քույրն ասել է, որ իր հետ չէ։

Ծնողները փորձել են ձայն տալ, գտնել, իսկ երբ թաղամասում փնտրելուց հետո չեն գտել, ահազանգել են փրկարարներին, որ գուցե երեխան գետն է ընկել։

Մինչ այժմ փրկարարներին չի հաջողվել գտնել երեխային։

Լրատվամիջոցների հետ զրույցում Մարմարիկում անհետ կորած 2 տարեկան Տիգրանի հայրը առավել հավանական է համարում այն տարբերակը, որ երեխային գողացել են, քան թե գետն է քշել, տարել: Հարցին ունե՞ն թշնամի, որին կարող են կասկածել, նա բացասական պատասխան էր տվել՝ ընդգծելով, որ ոչ մի թշնամի էլ չունի, մարդ էլ չկա, որ կկարողանա կասկածել: «Ո՞նց կարող էր էդ երեխան մոտ 20 րոպե ժամանակահատվածում էնպես անհետանալ, որ թեկուզ մի հոգի տեսած չլինի»,- հարց է տալիս Տիգրանի հայրն ու այդպես էլ պատասխանը չի գտնում։

Հավելենք, որ Քննչական կոմիտեն 2 տարեկան երեխայի անհետացման փաստի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ սպանությունը ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը:

Մարմարիկ գյուղում արդեն գրեթե մեկ շաբաթ է՝ շարունակվում են 2-ամյա Տիգրանի որոնումները: Դրանք առավելապես կենտրոնացած են գետում, սակայն դեռևս արդյունք չեն տվել: Օրեր առաջ Մարմարիկ գետի հոսքը կանգնեցվեց, այնուհետև հատուկ նավակներ իջեցվեցին ջրի հատակն ամբողջ երկայնքով նկարելու համար:

ՆԳՆ-ից հայտնում են, որ Մարմարիկ գետի երկայնքով մինչև Աղբյուրակի ջրամբար և հարակից տարածքներում 2 տարեկան երեխայի որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում են հարյուրավոր փրկարարներ, այդ թվում՝ ջրափրկարարներ և կինոլոգներ, ինչպես նաև կամավորներ («Ամպեր» կրթահամալիրից՝ 3 և «Վայրի» ուսումնամարզական հասարակական կազմակերպությունից՝ 5 աշխատակից), ոստիկանության աշխատակիցներ և գյուղի բնակիչներ։

Որոնողական աշխատանքների ընթացքում կիրառվում են ԱԹՍ-ներ, ջրափրկարարական նավակ, սակայն դեռևս ապարդյուն, փոքրիկը կարծես գետնի տակ է անցել, որևէ հետք, փրկարարները չեն գտնում:

Մարմարիկ խոշորացված համայնքից բնակիչներից «Հրապարակին» պատմեցին, որ գյուղում տարիներ շարունակ անտեր վիճակ է եղել, գետը, որի ափին մարդիկ ապրում են, անգամ չունի ցանկապատ, իսկ պատ կառուցելու մասին մարդիկ անգամ չեն կարող երազել: Տեղացիները դժգոհում են, ասելով, որ եթե տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պատշաճ ուշադրություն լիներ գյուղի նկատմամբ, այժմ գետն ընկնելու վարկած չէր լինի:

«Հրապարակը» Մարմարիկի վարչական ղեկավար Արթուր Քարամյանին հարցրել է՝ ինչո՞ւ գետը նվազագույնը ցանկապատված չէ, ո՞ւմ թերացումն է սա: Վարչակական ղեկավարը զարմացած տոնով ասաց, որ ոչինչից տեղյակ չէ և այժմ խիստ զբաղված է և չի կարող այդ հարցին անդրադառնալ: Տպավորություն է, թե այդ հարցը շատ անկարևոր հարց է, իսկ վաղը չկա հավանականություն, որ մեկ այլ երեխա կարող է գետն ընկնել՝ տարրական պայմանների բացահակայության արդյունքում: Կոտայքի մարզպետարանից ևս հետարքրքվեցինք՝ ինչո՞ւ մարզպետարանը հետամուտ չի լինում այս հարցերում, ո՞վ պետք է վերահսկի նման դեպքերը: Մարզպետարանից մեզ հետ զրույցում վստահեցրին, որ երկուշաբթի օրը կճշտեն և կասեն, թե կոնկրետ որ կառույցը պետք է նման հարցերով զբաղվի, սակայն մեր զրուցակիցը ակնարկեց, որ Մարմարիկը Ծաղկաձոր խոշորացված համայնքին է պատկանում, ուստի Ծաղկաձորի համայնքապետը պետք է նման հարցերով զբաղվի:

Share Article

admin

Previous Post

Բոլորդ ոտքի կանգնեք…Սա վենդետш է, որ կարող է պшտահել բոլորիս հետ…Սոցցшնցերով դիմել ամբողջ հանրшպետությանը, տեղեկացնել բոլոր բժւշկներին…եթե գյուղից երեխա է դուրս եկել…Տիգրանին հնարավոր է գտնել՝ ահա տարբերшկները…

Next Post

Բացահшյտվել է՝ ով է զшնգել 2-ամյա Տիգրանի հորն ու լացի ձшյն միացրել

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Services

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Quick Links

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Contact Us

Call :

+49 241 241 241

E-mail :

demo@mediatime.am

Follow Us

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am