«Կողքիս կինը պետք է կատարյալ լինի». Վարուժան Մարգարյան

BlogNews.am-ը, շարունակելով բլից հարցերի շարքը, այս անգամ զրուցել է  երիտասարդ դերասան Վարուժան Մարգարյանի հետ՝ պարզելու, թե նա որքանով է ճանաչում կանանց, ինչպիսի աղջիկների է նախընտրում, և ինչը կստիպի նրան ապտակել կնոջը:

 

— Կնոջը ոչինչ այդքան չի գեղեցկացնում, որքան…

— Համեստությունը։

— Սևահերների՞ ես  սիրում, թե՞ շիկահերների։

— Շիկահերների։

— Կնոջ զգեստապահարանի ո՞ր իրերին եք ուշադրություն դարձնում։

— Եթե օծանելիքը զգեստապահարանի իր կարելի է համարել, ապա, միանշանակ, օծանելիք։)

— 3 թեմա, որ չես քննարկի կնոջ հետ։

— Այն ամենն, ինչն իրեն չի վերաբերում, և այն ամենն, ինչն ինձ չի վերաբերում։

— Քեզ համար առաջնայինը կնոջ հմա՞յքն է, թե՞ խելքը։

— Խելքը։

26156289_184605448799262_8065827674263650304_n

— Իսկ խելացի կանանցից պետք է վախենա՞լ, թե՞…

— Ո՛չ, չպետք է վախենալ, քանի որ խելացի կանանց մեջ ավելի շատ եմ հետաքրքրություն տեսնում։

— 3 բան, որը կստիպի հիասթափվել կնոջից։

— Խնամված չլինելը, գռեհկությունը և նյութապաշտությունը։

— Կա՞ մի բան, որը քեզ կստիպի ապտակել կնոջը։

— Ո՛չ։

— Կնոջից խորհուրդ հարցնո՞ւմ ես։

— Այո՛, հարցնում եմ։

— Ի՞նչն է կնոջը խորհրդավոր դարձնում։

— Ժպիտը։

27576522_316422952212339_4977085029764038656_n

— Համամի՞տ ես, որ ցանկացած կնոջ սխալում կա տղամարդու մեղքը։

— Ոչ միշտ, բայց կան դեպքեր, որ կա տղամարդու գործոնը։

— Կանանց պետք է արգելել…

— Ոչ կանացի լինելը։

— Կա՞ արտահայտություն, որը չես սիրում, երբ աղջիկներն օգտագործում են։

— Պատասխանս կոպիտ կհնչի, բայց «հորս արև» արտահայտությունը։

— Ի՞նչն է նյարդայնացնում քեզ աղջիկների մեջ։

— Երբ փորձում են ցույց տալ այն, ինչ իրականում չկա։

— Ի՞նչ պետք է անի աղջիկը, որ դու ուշադրություն դարձնես նրան։

— Պետք է հետաքրքիր բանավեճի բռնվի։

— Ինչպիսի՞ կին կցանկանայիր տեսնել կողքիդ։

— Կատարյալ։

— Դո՞ւ էլ ես պատկանում այն տղամարդկանց թվին, ովքեր կարծում են, որ հիանալի գլուխ են հանում կանանցից:

— Ես փորձում եմ ճանաչել կնոջը, և ըստ իս՝ դրանում է կայանում հետաքրքրությունը։

30710975_1712306918849733_3136315176121251177_n35948786_441344816335365_8595436230357811200_n

Բլից հարցերը՝ Էմմա Վարդանյանի
694 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն