ՀՐԱՏԱՊ
Թալինում համայնքապետը, որը նաեւ ՔՊ-ի տարածքային խորհրդի նախագահն է, 30.000-100.000 դրամ «օգնություն» է բաժանել․ Փաստինֆո
Խակ, թե հասած բանան. որն է պետք ընտրել
Որ դեղը այլևս չի վաճառվի Հայաստանում. Դեղերի եվրոպական գործակալությունը զգուշացնում է
02 May 2026
MediaTime
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Շոու-բիզնես
  • Ժամանց
  • Տնտեսություն
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Թալինում համայնքապետը, որը նաեւ ՔՊ-ի տարածքային խորհրդի նախագահն է, 30.000-100.000 դրամ «օգնություն» է բաժանել․ Փաստինֆո
02.05.2026
Խակ, թե հասած բանան. որն է պետք ընտրել
02.05.2026
Որ դեղը այլևս չի վաճառվի Հայաստանում. Դեղերի եվրոպական գործակալությունը զգուշացնում է
02.05.2026
SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հայաստան

Նոր մանրшմասներ փոքրիկ Տիգրանի անհետшցման դեպքից

admin
07.05.2025 One Min Read
3 0

 

 

Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում մեծից փոքր փրկարարների հետ հավասար որոնում են մի քանի օր առաջ անհետ կորած 2 տարեկան Տիգրանին։ Գյուղում տարբեր վարկածներ են շրջանառվում։

Համայնքի ղեկավար Արթուր Քարամյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ շատերը կարծում են՝ երեխան խեղդվել է Մարմարիկ գետում, մի մասը՝ գողացել են։

«Ես չեմ կարող որևէ այլ բան ասել, փաստը էն ա, որ երեխան չկա։ Ամբողջ գյուղով ման ենք գալիս, բոլոր հավանական ու անհավանական տեղերը նայել ենք, չկա ու չկա»,- ասաց նա։

Առավոտյան ժամը 6:30-ից որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են։ Ըստ համայնքի ղեկավարի՝ ՆԳՆ-ն գործի է դրել բոլոր հնարավոր ռեսուրսները, տեղում են ուժային բոլոր կառույցներից ծառայողներ ու կամավորներ։

Քարամյանը նաև նշեց, որ փոքրիկ Տիգրանի ընտանիքը Մարմարիկում հարգված մարդիկ են։ Թե ի՞նչ կարող էր տեղի ունեցած լինել ընդամենը 10 րոպեի ընթացքում՝ ոչ ոք չգիտի։

«Գետը մոտ է տներին, բայց ծնողների հավաստմամբ երեխան չէր կարող այդ կարճ ժամանակահատվածում հասնել գետ։ Հեր ու տղա բակում աշխատում էին մեքենայի վրա, իսկ բակում Տիգրանն ու քույրը խաղում էին։ Հետո քույրը բարձրացել է տուն, հայրը կարծել է՝ երեխաները տանն են, մայրն էլ՝ թե Տիգրանը մնացել է բակում, հոր մոտ։ Ամեն ինչ տեղի է ունեցել րոպեների ընթացքում, հետո սկսվել են որոնումները, որոնք շարունակվում են մինչ օրս»,- հավելեց Արթուր Քարամյանը։

Հավելենք, որ Մարմարիկում 2 տարեկան երեխայի անհետացման փաստի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Հոդվածը վերաբերում է մարդու կյանքի դեմ ուղղված հանցագործությանը։
Շարունակում ենք հետևել զարգացումներին:

Հունան Թադևոսյան

Share Article

admin

Previous Post

Գшզ չի լինի

Next Post

Զրույցներ են տարվել ավելին քան 5 տասնյակ անձանց հետ, ստпւգվել՝ 2 տասնյակ մեքենшներ. 2-ամյա Տիգրшնի դեռ որпնում են

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Services

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Quick Links

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Contact Us

Call :

+49 241 241 241

E-mail :

demo@mediatime.am

Follow Us

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am