Ես թույլ չեմ տալու, որ Նիկոլ Փաշինյանն ար.ցախցիների ձեռքով Ար.ցախի տա պանաքարը դնի. Նարե Սիմոնյան

Երևանում ԼՂ-ի ներկայացուցչության մոտ հավաքված արցախցիների արարքին դեմ է արցախցի Նարե Սիմոնյանը։

Նա մտավախություն ունի, որ այս գործողությունը ուղղորդված է և կարող է պատրվակ լինել անգամ ներկայացուցչությունը փակելու։

«Ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանն իր պլանի հերթական մասին է անցել։ Նա ուզում է Արցախի պետականության մնացորդները վերացնել արցախցիների ձեռքով։

Սամվել Բաբայանը տարբեր հարթակներում խոսում է այն մասին, որ  պետք է դատել Արցախի ղեկավարներին, պատգամավորներին։

Նա ուղղորդում է այսպես, որ վերացնի Արցախի պետականության նշանները։ Ես չգիտեմ, թե նրան ինչ պաշտոն են խոստացել։ Մեր ցավը չպիտի բթացնի մեր բանականությունը», — նշեց  Նարե Սիմոնյանը։

Նարեն ավելկացնում է՝ թույլ չի տալու, որ Նիկոլ Փաշինյանն արցախցիների ձեռքով Արցախի տապանաքարը դնի։

766 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն