Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը Հայաստանի մասին

Մենք ցավում ենք, որ Հայաստանը հրաժարվել է  մասնակցել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների և արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, որը նախատեսվում էր անցկացնել այսօր Ղրղզստանում։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը՝ ելույթ ունենալով Միջազգային դատարանում Հայաստանի դեմ Ադրբեջանի բողոքի վերաբերյալ լսումներին։

Էլնուր Մամեդովը նշել է, որ կողմերի հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել այս ամսվա վերջին Բրյուսելում՝ Եվրամիության հովանու ներքո։

Նա ասել է, որ հանդիպմանը քննարկվելու է երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ հարգանքը, ինչպես նաև հակամարտության սկզբից ներքին տեղահանված ադրբեջանցիների և հայերի վերադարձի պայմանները։

https://iravaban.net/446045.html?fbclid=IwAR3946imRJQuLtg1dcgAZjpLTSopPUZ7S_aSTOXbMvp7ZVIHJPTmYz6Izmw

743 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն