Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ը, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին շրջաններում, 25-ի ցերեկը, 26-ի և 27-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։
Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ մինչև 17-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-27-ն աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։
Երևան քաղաքում` Նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ը, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ը, 27-ի գիշերը սպասվում են տեղումներ։