«Ադր բեջանցիները «ֆանարիկը» պահել էին մեր աչքերին, զե նքը պահած ծիծաղում էին, մտածում էինք՝ վերջ»․ արցախցի երիտասարդ մոր պատմությունը

Սպասում էինք, որ մի պաշտոնյա կգա, հույս կտա, բայց ոչ մեկ չեկավ։ Մի զինվոր եկավ, ասաց՝ թե այս գիշեր ողջ մնացինք, ամեն ինչ լավ է լինելու։ Սա այն ծայրահեղ վիճակն էր, որ մտածում էինք՝ վերջ։ Iravaban.net-ի հետ զրույցում պատմում է Արցախից բռնի տեղահանված Մարիաննա Սաֆարյանը։

«Առավոտ արթնացանք, ասեցին, որ պետք ա տեղահանվենք, հետո ասեցին, թե Ադրբեջանը չի թողնում ոչ մեկին դուրս գալ։ Խառնաշփոթ էր։ Ինտերնետ չկար, լույս չկար։ Նկուղից մենակ դուրս էի էկել, որ պապայի հետ կապի դուրս գայի՝ իմանայի՝  ամեն ինչ նորմալ ա։ Հետո էկան ասեցին, որ ով ուզում ա, իր մեքենայով պիտի դուրս գա»,- պատմում է Մարիաննան։

Նրա խոսքով՝ երկու ժամ  շարժվում էին, հետո նորից ութ ժամ մնում նույն տեղում՝ ստիպված քնում մեքենայում։

«Վերջին հարվածը Ստեփանակերտում պայթյունն էր։ Ահավոր էր, թե ինչքան մարդ զոհվեց ու հետքն էլ չկա։ Մեր սանիկն էլ է կորածների մեջ ու դեռ լուր չունենք ընդհանրապես»,- ասում է Մարիաննան։

Քմծիծաղով է հիշում նախկինում ասված իր խոսքերը, որ եթե անգամ Արցախի ճանապարհները բացվեն, միևնույն է, կմնան Արցախում։

«Դավաճան ենք էլի։ Դուրս գալն արդեն սկզբունքի հարց չէր, դա արդեն էս էրեխու հարցն էր։ Էսքան դիմացանք, ամեն ինչի միջով անցանք՝ թե՛ սոված, թե՛ անհանգիստ, սթրեսի մեջ։ Էսքանի միջով անցանք, ու դուրս էկանք»,- պատմում է Մարիաննան։

6 149 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն