ՀՐԱՏԱՊ
Թրամփը նշել է, որ կնախընտրեր չվերսկսել Իրանի դեմ հարվածները
Հայաստանում կփոխվի անձը հաստատող փաստաթղթերի ամբողջ համակարգը
Շաբաթ-կիրակի Երևանում կգործի անվճար տրանսպորտ
02 May 2026
MediaTime
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Շոու-բիզնես
  • Ժամանց
  • Տնտեսություն
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Թրամփը նշել է, որ կնախընտրեր չվերսկսել Իրանի դեմ հարվածները
02.05.2026
Հայաստանում կփոխվի անձը հաստատող փաստաթղթերի ամբողջ համակարգը
01.05.2026
Շաբաթ-կիրակի Երևանում կգործի անվճար տրանսպորտ
01.05.2026
SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Քաղաքական

Այսօր Հայաստանում հեղшփпխություն է սկսվել, որը նույնքան կшրևոր է, որքան 2018-ինը. Նիկոլ Փաշինյան

admin
17.04.2025 3 Min Read
2 0

Վերջին յոթ տարիներին մենք առաջնորդել ենք Հայաստանի Հանրապետությունը. մենք տեսել ենք պարտություն և ձախողում, մենք տեսել ենք լաց և ատամների կրճատոց, մենք տեսել ենք ողբերգություն և ցասում, բայց մեր հաղթանակն ու ուժը նրանում է, որ մենք մենք առաջնորդել ենք այնտեղ, որտեղ թվում էր անհնար է առաջնորդել, որտեղ սովորաբար առաջնորդություն չի լինում, այլ լինում է քաոս և խուճապ, փլուզում և կործանում։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 17-ին, ԱԺ-ում կառավարության ծրագրի 2024-ի կատարողականի քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք առաջնորդել ենք և զուգահեռ իրական պետություն, իրական անկախություն և հետևաբար ազատություն, բարեկեցություն, երջանկություն ունենալու հնարավորություն ենք փնտրել մեր հայրենիք պետության, Հայաստանի Հանրապետության ու նրա ժողովրդի համար և ստեղծել ենք այդ հնարավորությունը:

Արդեն այսօր սա կարող եմ ասել բարձր և վստահ. Մենք մեր պատմության գագաթնակետին, կուլմինացիային ենք հասել և մեր հազարամյա պատմության մեջ մեր պետության հարատևություն ապահովելու այսպիսի շանս երբեք չենք ունեցել իսկ բոլոր ռիսկերը, որ գոյություն ունեն այսօր, գոյություն են ունեցել միշտ։ Բայց ռիսկերը եղել են շարունակական, որովհետև չենք տեսել և հետևաբար չենք օգտագործել այդ ռիսկերը կառավարելու և չեզոքացնելու հնարավորությունը։ Իսկ այսօր տեսնում ենք, կառավարում ենք, չեզոքացնում ենք:

Այս համատեքստում են տեղավորվում այն քայլերը, որոնք ձեռնարկում ենք վերջին տարիներին, հարևանների հետ հարաբերությունների կարգավորման օրակարգ,  սահմանազատման գործընթաց, խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնականացում, խաղաղության խաչմերուկ նախագիծ: Այս բոլորը քայլեր են, որոնք պետությունը և նրանում ազատ, անվտանգ և բարեկեցիկ ապրելու քաղաքացու հնարավորությունը դնում են ամենակենտրոնում, ամենից բարձր և առաջնահերթ, ու սա է մեր ռազմավարությունը, ու սա մեր հարգանքի մեծագույն տուրքն է մեր բոլոր նահատակներին»,- հայտարարեց Փաշինյանը:

Նրա խոսքով, այսօր Հայաստանում սկսվել է հեղափոխություն, որը, եթե ոչ առավել, առնվազն նույնքան կարևոր է, որքան 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխությունը, և այդ հեղափոխությունն էլ է ավարտվելու ժողովրդական հաղթանակով. «Տեղի է ունենում իրական Հայաստանի սոցիալ հոգեբանական հեղափոխությունը։ Այդ հեղափոխության առանցքային արձանագրումն այն է, որ վերջին մի քանի հարյուրամյակներում առաջին անգամ միջազգայնորեն ճանաչված մեր պետությունը և մեր հայրենիքը նույնական են, մեր հայրենիքը Հայաստանն է։ Պետությունը, որում ապրում ենք, նույնպես Հայաստանն է։

Ընդդիմությունը այդպես էլ չի ընդունում սա, չի հասկանում, թե ինչ է նշանակում հայրենիքը պետությունն է կարգախոսը և ի՞նչ բացատրություն ունի։ Իսկ բացատրությունն այն է, որ վերջին առնվազն վեց դարում մենք ապրել ենք մի իրավիճակում, երբ մեր հայրենիքը եղել է Հայաստանը, իսկ պետությունը՝ Պարսկաստանը։ Հայրենիքը եղել է Հայաստանը, պետությունը՝ Օսմանյան կայսրությունը, ռուսական կայսրությունը, Խորհրդային Միությունը։ Եվ ինչպես պարզ թվարկումը ցույց է տալիս, պետությունը հիմնականում ատելի է եղել մեզ համար, իսկ հայրենիքը սիրելի ու խեղճ ու կրակ։ Ու այս սոցիալ հոգեբանությունը մեզ համար դարձել է ձեռքբերովի ռեֆլեքս, ատելություն պետության և նրա ատրիբուտների ու կառուցակարգերի նկատմամբ, հուսահատ և անկանոն սեր հայրենիքի նկատմամբ։

Սա է պատճառը, որ ընդդիմությունը հուսահատ աղաղակում է՝ ժողովուրդ, հասեք, սրանք բյուջե են լցնում։ Որովհետև բյուջեն և հարկը պետական ու պետության ատրիբուտ է և հետևաբար ենթագիտակցորեն կամ ձեռքբերովի ռեֆլեքսի համաձայն ատելի:

Նրանք չեն ուզում, որ այստեղ պետություն լինի: Նրանք ուզում են, որ այստեղ լինի հայրենիք, որովհետև հայրենիքը պետական սահման չունի, իսկ պետությունը ունի: Հայրենիքը քրեական և քաղաքացիական օրենսգիրք չունի, իսկ պետությունը ունի: Հայրենիքն, ի վերջո, հարկային օրենսգիրք չունի, իսկ պետությունը ունի։ Հայրենիքը քաղաքացիություն ու քաղաքացիական պատասխանատվություն չունի, իսկ պետությունը ունի։

Եվ այսօր ոչ թե մեր կառավարության, այլ պետության նկատմամբ ռելիկտային ատելությունն է դրսևորվում ընդդիմության խոսույթում, որովհետև իրական Հայաստանի հեղափոխությունն ասում է՝ սիրում ես հայրենիքդ, ուժեղացրու պետությունը։ Ոմանց համար սա ատելի կարգախոս է, որովհետև կենացային հայրենասիրությունը գործնական և ամենօրյա հայրենասիրության փոխարինելու հրամայականի առաջ եք կանգնեցնում բոլորիս, որովհետև մեզ դուրս է դնում Սան Ստեֆանոների և Բեռլինների կոնֆերանսներում թղթե շերեփով դռների տակ կուչ եկած ուրիշների կողմից մեր ճակատագրի որոշմանը սպասողի կարգավիճակից, ու մեզ պարտադրում է սեփական կարգավիճակը որոշողի բարդ, դժվար, երբեմն աներևակայելի, բայց հայրենիք պետությունը, նրա հարատևությունը, նրա քաղաքացիների անվտանգությունն ու բարեկեցությունը որպես նպատակակետ ունեցող որոշումներ»,- հայտարարեց վարչապետը:

Նա ընդգծեց, որ 2018 թվականից մեր բոլոր ռազմավարական որոշումները եղել են այդպիսին, և այո, դրա շնորհիվ այսօր մենք պետություն ունենալու այնպիսի շանս ունենք, որ չենք ունեցել երբեք, չենք ունեցել երբեք. « Ի՞նչ է պետք անել անել, ուրեմն, այդ շանսը օգտագործելու համար։ Նախ պետք է հաղթահարել պետության նկատմամբ այդ ռելիկտային, մնացորդային ատելությունը, որ ձեռքբերովի ռեֆլեքսի նման ուղեկցում և առաջնորդում է մեզ։ Եվ սրան զուգահեռ պետք է ամեն ինչին նայել պետական շահի տեսակետից, ընդունելով և ճանաչելով այդ շահի գերակայությունը։

Իսկ պետական շահը, ինչպես առիթ ունեցել եմ ասելու, տնտեսական զարգացումն է, որովհետև միայն տնտեսական զարգացմամբ է հնարավոր իրագործել այն հայեցակարգը, որ պետությունը քաղաքացու բարեկեցության գործիք է, այն ըմբռնմամբ, որ բարեկեցության մեջ մտնում են կենցաղային ապահովությունը, առողջությունը, ազատությունը, արդարությունը, անվտանգությունը։

Միայն տնտեսական զարգացման միջոցով է հնարավոր ապահովել կենցաղային ապահովություն, առողջություն, ազատություն, արդարություն, անվտանգություն, իսկ տնտեսական զարգացման համար հարկավոր է խաղաղություն և օրինականություն, իսկ այս ամենը ապահովելու համար հարկավոր է կրթություն և աշխատանք, աշխատանք և կրթություն։ Սա է ողջ բանաձևը»,- ընդգծեց նա:

https://news.am/arm/news/878022.html?fbclid=IwY2xjawJt3-1leHRuA2FlbQIxMQABHq5T87Cxfx6Pwz7FDqW6ut0QIBL0EnvCmjcZnXii7SSR3SjiwUVOgd0xCYHt_aem_9O7fuyKJ7sHT5axozLRLuw

Share Article

admin

Previous Post

Ռուբինյանը գпռում է, Մինասյանը կшնգնում, Փաշինյանը` ծիծ…

Next Post

Երևանի դպրпցներից մեկում 7-րդ դասարանի աշակերտի ինքնшզգացողությունը վшտացել է «Կարմիր թե դեղին դուռ» խшղի ժամանակ

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Services

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Quick Links

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Contact Us

Call :

+49 241 241 241

E-mail :

demo@mediatime.am

Follow Us

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am