Դերասանուհի Աննա Հարությունյանն, ով այլևս ներկայանում է որպես Աննա Մաքսիմ, երեկ Պրոֆեսիոնալ գիլդիաների 2-րդ մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է մի քանի մրցանակների, իսկ դրանցից մեկը դերասանուհուն հանձնել է դերասան Միքայել Պողոսյանը: Հատկանշականն այն է, որ մի քանի տարի շարունակ սիրավեպ ունենալուց և բաժանվելուց հետո Աննան և Միքայելը երեկ բեմում հանդիպեցին, ժպտացին միմյանց և համբուրեցին: