ՀՐԱՏԱՊ
Գերիների հարցը հասնում է Մակրոնին.կարևոր հայտարարություն Երևանում
Ես քահանայի թոռ եմ, Հայր Մերը 3 լեզվով գիտեմ. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
Մակրոնը Երևանից ուղերձ հղեց․ ինչ է փոխվելու Հայաստանի համար
04 May 2026
MediaTime
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Շոու-բիզնես
  • Ժամանց
  • Տնտեսություն
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Գերիների հարցը հասնում է Մակրոնին.կարևոր հայտարարություն Երևանում
04.05.2026
Ես քահանայի թոռ եմ, Հայր Մերը 3 լեզվով գիտեմ. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
04.05.2026
Մակրոնը Երևանից ուղերձ հղեց․ ինչ է փոխվելու Հայաստանի համար
04.05.2026
SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Քաղաքական

«Զիբիլի վրի կшտունե՛ր», «դшվաճան սրիկшնե՛ր». Ալեն Սիմոնյանը բորբпքվեց

admin
15.04.2025 3 Min Read
2 0

 

 

Ավելի լավ նվեր, քան մեր ընդդիմությունն է, որևիցե մի քաղաքական ուժ չէր կարելի պատկերացնել, ոչ խոսում են, ոչ բան են առաջարկում, ոչ ելույթ են ունենում, ոչ որևիցե բանի մասնակցում են, բայց գալ ինչ-որ բան ասել ու ծլկել դահլիճից, չեմպիոն են, չեմպիոն: Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

« Գառնիկը Դանիելյան գալիս է, ասում է հայհոյում եք, թքում եք: Եղբայր, մարդ սպանելով, ոչնչացնելով, երկրից արտաքսելով խմբակցությանդ ղեկավարիցդ բռնած, ասենք դրա մաստեր սպորտ են, եկել ես, այս ինչի՞ց ես խոսում։ Յոթ տարի է մեզ սադրում են, յոթ տարի վիրավորում, ընկնում հետևներիցս, էլ լրագրողներով, էլ փողոցայիններով, էլ Ղարաբաղից բերած զիբիլի վրի կատուներով, էլ տարբեր տեղերից փող վեկալած ոչնչություններով:

Դե գտել են, որ մի տեղ մեկը ասել է՝ սրա ականջները կկտրե, մեկ էլ մի տեղ մի հատ դավաճան սրիկա, որ իր 4 տղաներին փախցրել է, որ հանկարծակի բանակում չծառայեն, Հայաստանում ապրում է, մեկը թքել է վրեն։ Այ քեզ բան: Հլը մենք դրա համար պատասխանատվություն ենք կրում, մենք դրա համար պատասխանատվություն ենք վերցնում, ձեզ զրո պատասխանատվությունը: Մի օր Վազգեն Մանուկյանին կբերենք այսպես դատարկ բաժակի պես կդնենք, մի օր Սրբազանին կբերենք, որը, ի դեպ այնպես չի, որ բավականին հետաքրքիր բառապաշար ունի՝ «գլխիդ ձյուն գա»-ից բռնած: Չգիտեմ՝ այդ ինչի չէին նեղանում շրթունքներից և գլխիդ ձյուն գա»-ից, երևի հարմար չէր, չէին նեղանում, հիմա եկել են այստեղ, բոլորը սուրբ են խաղում:

Էն Մամիջանյան Հայկը. դե մենք չենք իջնում իրենց մակարդակին, խոսում է վարչապետի խոսալու ձևից։ Թող մի հատ իր շեֆի այն բանը, որ կոշիկ էր շպրտում, ապակի էր ջարդում, մարդ կա, այդպես է խոսում, մարդ կա, րոպե մեկ գալիս է այստեղ, չեմ ուզում այդ բառը ասեմ, ումից է Աստված երես թեքել, այդ ոճի մեջ է խոսում, գիտի ինքը քաղաքական գործիչ է:

Մարդ էլ կա, իր ուսխորհրդի ղեկավարին է ուզում անընդհատ նմանվի, չի հասկանում, որ մնացած բոլորը ուզում են հանկարծ իրենց ուսխորհրդի ղեկավարին ոչ մեկ չնմանվի, ինքն էլ գիտի ինքը քաղաքական գործիչ է:

Մեկ-մեկ էլ այսպես է անում (այդ պահին Ալեն Սիմոնյանը ծռմռեց բերանը-խմբ), մտածելու տպավորություն է թողնում: Դուք նվեր եք»,- ասաց ԱԺ նախգահը:

Ապա շարունակեց. «Բա ամենածիծաղալուն, գալիս է տիկին Կյուրեղյանը, խոսում է նրանից, որ ՔՊ-ն պարտություն կրեց այսինչ տեղում, բայց իրենց զրո ձայն են հավաքում:  Դուք մեր հետ ի՞նչ գործ ունեք, մի տեղ երկրորդ տեղն ենք բռնել, մի տեղ առաջին տեղն ենք բռնել, դուք կարողանո՞ւմ եք մասնակցել ընտրություններին, ես չեմ հասկանում:

Իրենք չեն կարող մասնակցեն այդ ընտրություններին, գալիս մնացածի գնահատականն են տալիս: Ասում են՝ այո, հաղթարշավը շարունակվում է, դուք այդ հաղթարշավի հետ ի՞նչ կապ ունեք, դուք իրար մեջ որոշեք ձեր մեջից ով է ում իշխանությունը տվել: Իրականում թաքցրեք այն իրական պատճառը, այն խանդը, այն նենգությունը, որ ձեր մեջ կա ու ծագել է:

Կամ ասում են՝ «Իսկանդերը» կամ ԱԹՍ-ները այստեղ չկիրառեցիք, այնտեղ չկիրառեցիք: Բա 30 տարի առներ շեֆդ այդ ԱԹԱ-ները։ Բա ինչի՞ էիք 80-ականների զենքերով, կոնսերվայի բանկեքով:  Բա առնեիք, մենք բանակին ձեռք չենք տվել:

Կամ, որ ասում եք՝ ՍՈՒ-երը բերել եք, կարո՞ղ է մենք նստել ենք, մենյուն բացել ենք, նայել ենք, ասել ենք, թե ինչ վերցնենք: Ձեր զինվորականներն են խորհուրդ տվել, զինվորականներն են խորհուրդ տալիս, ասում են՝ մեզ այս է պետք, կամ մեզ այն է պետք»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը:

Նա անդրադարձավ նաեւ մեղադրանքին, թե իշխանություններն ուրանում են Ցեղասպանությունը. «Ցեղասպանությունը ո՞վ է ուրանում: Քրիստինեն Վարդանյանը հարցնում է՝  ձեր առաջնահերթությունը ո՞րն է: Մեր առաջնահերթությունը այն է, որ ցեղասպանություն չլինի, մեր առաջնահերթությունը խաղաղություն հաստատելն է: Ես հասկանում եմ, որ ձեր առաջնահերթությունը ողբն է, որովհետև դուք ողբի վրա կարող եք կառուցել ձեր գոյությունը, չկա ողբ, չկա այն վտանգը, որը մենք փորձում ենք նվազեցնել, չկաք դուք:

Ուղղակի ցավալի է, որ այնքան քաղաքական գործիչ չեք, որ ձեզ ինչ-որ արդարացումներ եք գտնում, ոչ կարողանում եք օրենք առաջարկել, ոչ կարողանում եք հարց տալ կառավարությանը, ոչ կարողանում եք դահլիճում նստել, ոչ էլ կարողանում եք իրար մեջ յոլա գնալ»,- հայտարարեց նա:

 

https://news.am/arm/news/877603.html?fbclid=IwY2xjawJrZDRleHRuA2FlbQIxMQABHlLLWJ6TWeha4fMffb3F3gTa6F-3jkVM5Qjd1evaxumkXP6r-wdIYDuIzCfF_aem_DNMjWl0Bcfw4GKOII9pZ_g

Share Article

admin

Previous Post

Լևոնի սիրելին խшնդել է Ռոզային, դրա հшմար էլ արագ զագսшվորվել են. բացառիկ

Next Post

Եղանшկը Հայաստանում․ Սուրենյանը մանրшմասնում է

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Services

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Quick Links

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Contact Us

Call :

+49 241 241 241

E-mail :

demo@mediatime.am

Follow Us

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am