Պուտինը՝ Փաշինյանի մասին. Արդար չէ ասելը, որ Փաշինյանը ուզում էր Արցախը …

Համաձայն չեմ Ձեզ հետ, որ Փաշինյանին ինչ-որ մեկն իշխանության է բերել Ղարաբաղը (Արցախ՝ խմբ․)  հանձնելու համար։ Այս մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինը՝ արձագանքելով Մարգարիտա Սիմոնյանի  դիտարկմանը։ Վերջինս  հիշեցրել է, որ ինքն ազգությամբ հայ է, և բոլոր «նորմալ հայերն»  էլ հասկանում են՝  Փաշինյանը  իշխանության է բերվել Ղարաբաղը (Արցախ՝ խմբ․)  հանձնելու համար և բոլորն էլ հասկանում են, որ առանց Ռուսաստանի հայ ժողովուրդը գոյություն չէր

«Արդար չէ ասելը, որ նա ուզում էր հանձնել Ղարաբաղը (Արցախ՝ խմբ․)  և նպատակադրված հանձնել է։ Համաձայն չեմ Ձեզ հետ, որ Փաշինյանին ինչ-որ մեկն իշխանության է բերել Ղարաբաղը (Արցախ՝ խմբ․)  հանձնելու համար։ Դա ժողովրդի ընտրությունն էր», – հավելել է նա։

Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Փաշինյանը երբեք մտադրություն չի ունեցել հանձնել Արցախը։

https://iravaban.net/445075.html

2 773 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն