Ջրհե ղեղներ՝ Թուրքիայում․ ջուրը լցվել է մետրոյի կայարան. Տեսանյութ

Ջրհեղեղներ՝ Թուրքիայում․ ջուրը լցվել է մետրոյի կայարան Թուրքիայի հյուիսիս-արևմուտքում գտնվող Ստամբուլի նահանգում տեղած հորդառատ անձրևները ջրհեղեղների պատճառ են դարձել: Այս մասին գրում է Ermenihaber-ը։


Մի շարք շրջաններում փողոցներն ու պողոտաները վերածվել են «լճերի», ինչի հետևանքով էլ ջրերը հասել են քաղաքների և շրջանների մետրոներին: Ստամբուլի Փենդիքի շրջանում գտնվող Ֆևզի Չաքմաք-հիվանդանոց կայարանը ամբողջությամբ ողողված է անձրևաջրերով: Կայարանը վերագործարկելու համար համապատասխան մարմինների կողմից աշխատանքներ են իրականացվում:

1 873 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն