ՀՐԱՏԱՊ
Թրամփը նշել է, որ կնախընտրեր չվերսկսել Իրանի դեմ հարվածները
Հայաստանում կփոխվի անձը հաստատող փաստաթղթերի ամբողջ համակարգը
Շաբաթ-կիրակի Երևանում կգործի անվճար տրանսպորտ
01 May 2026
MediaTime
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Շոու-բիզնես
  • Ժամանց
  • Տնտեսություն
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Թրամփը նշել է, որ կնախընտրեր չվերսկսել Իրանի դեմ հարվածները
02.05.2026
Հայաստանում կփոխվի անձը հաստատող փաստաթղթերի ամբողջ համակարգը
01.05.2026
Շաբաթ-կիրակի Երևանում կգործի անվճար տրանսպորտ
01.05.2026
SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հայաստան

Ադրբեջանը ամբпղջ գիշեր կրшկել է, իսկ ՀՀ վարչшպետը դրան պատшսխանել է լուսադեմին 50 կիլոմետրանոց հեծանվային արշավով. Մարուքյան

admin
06.04.2025 One Min Read
1 0

 

 

«Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից», –  «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ փոխանցել են Արտգործնախարարությունից: Այս մասին գրում է «Լուավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Սա խայտառակ պատասխան է։

Իրականությունը խեղաթյուրելու փորձ։ Պարզապես այդքան խիզախություն չունեն՝ հայտարարելու, որ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության հարցը բարձրացնելուց և այդ մարդկանց վերադարձի իրավունքը պաշտպանելուց հրաժարվել են՝ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով, սակայն մինչ օրս դա չի ստացվել։

Արդեն գնացել են գրեթե բոլոր հնարավոր և անհնարին զիջումների, իսկ թշնամին նոր պայմաններ է առաջ քաշում՝ փոխարենը ոչինչ չերաշխավորելով։

Ակնհայտ է, որ ԱԳՆ-ն իր այս հայտարարությամբ փորձում է Լեռնային Ղարաբաղի կործանման ամբողջ պատասխանատվությունը գցել Լեռնային Ղարաբաղի լուծարման մասին որևէ իրավական նշանակություն չունեցող «հրամանագիր» ստորագրած մի անմեղսունակի գրպանը, այն դեպքում, երբ Հայաստանը երբեք չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

Ի՞նչ է ստացվում՝ որպես պետություն ԼՂՀ-ն չենք ճանաչել, բայց ԼՂՀ նախագահի ստորագրած հրամանագիրը ճանաչո՞ւմ ենք:

Ուղղակի զազրելի է այս ամենը…

ԱԳՆ հայտարարության մեջ առկա մնացած մանիպուլյացիաներին անիմաստ է անգամ արձագանքել, որովհետև դրանք բազմիցս հերքված պնդումներ են։ Ադրբեջանը ամբողջ գիշեր կրակել է ՀՀ սահմանամերձ բնակավայրի ուղղությամբ, իսկ Հայաստանի վարչապետը դրան պատասխանել է լուսադեմին 50 կիլոմետրանոց հեծանվային արշավով, ի դեպ՝ «առանց կանգառի»։

Այսպես են մեր իշխանությունները պատասխանում թշնամու հրաձգությանը՝ կուրորեն հավատալով, թե որքան շատ ու առանց կանգառի ինքներս մեզ ուրանանք և անարգենք, այնքան ավելի բարձր ենք գնահատվելու Ադրբեջանում ու Թուրքիայում և կամ ավելի խորը հարգանքի ենք արժանանալու միջազգային հանրության կողմից»։

 

 

https://lurer.com/article/633257/am?fbclid=IwY2xjawJfZ8FleHRuA2FlbQIxMQABHoZS2tWFO_qtp0phMuj5wpYQFL7dYXQROuebeY5s7pyfZY3gMFtVGYszVIs6_aem_4ml2JOuTFe1aTf29vS3FJg

Share Article

admin

Previous Post

Տեղпւմներ են սպшսվում

Next Post

Գրեթե 10 սմ ձյուն է տեղացել. հսկողության տակ է հետիոտնային տшրածքների, մայթերի և տրшնսպորտի կանգшռների մшքրումը

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Services

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Quick Links

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Contact Us

Call :

+49 241 241 241

E-mail :

demo@mediatime.am

Follow Us

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am