Լեմկինի ինստիտուտը մեղադրել է ԱՄՆ-ին և աշխարհի այլ առաջնորդներին Արցախում ցեղաս պանության մեղսակցության մեջ

Լեմկինի անվան ցեղաս պանության ինստիտուտը մեղադրել է աշխարհի առաջնորդներին Արցախում ցեղաս պանության մեղսակցության մեջ։ Այս մասին Լեմկինի ինստիտուտը գրել է X միկրոբլոգի իր էջում։

«Ցույց տալով, որ ոչինչ չի սովորել Արցախի հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից ներկայում իրականացվող ցեղաս պանությունից՝ Միացյալ Նահանգները շարունակում է օժանդակել հանցագործին իր անխոհեմ, կեղծ հավասարակշռությամբ և մոլորություն հանդիսացող իր համոզմունքով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ցեղաս պան ռեժիմը կարող է մասնակցել բարեխիղճ քննարկումների կամ բանակցությունների», – գրում է ինստիտուտը:

Ինստիտուտը նաև նշել է, որ Ցեղաս պանությունը «պարզապես տարաձայնություններ ունենալու» խնդիր չէ։ «Ավելին, ենթադրել, որ ԱՄՆ-ը որևէ դեր չի խաղացել Ալիևի անպատժելիությանը ցեղաս պանություն իրականացնելու գործում, լավագույն դեպքում՝  սուտ է»,- ասվում է գրառման մեջ:

https://mediaarm.am/hy/page/%D5%AC%D5%A5%D5%B4%D5%AF%D5%AB%D5%B6%D5%AB-%D5%AB%D5%B6%D5%BD%D5%BF%D5%AB%D5%BF%D5%B8%D6%82%D5%BF%D5%A8-%D5%B4%D5%A5%D5%B2%D5%A1%D5%A4%D6%80%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%A1%D5%B4%D5%B6-%D5%AB%D5%B6-%D6%87-%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0%D5%AB-%D5%A1%D5%B5%D5%AC-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D5%B6-%D5%A1%D6%80%D6%81%D5%A1%D5%AD

688 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն