Հայկ Մարությանը քիչ առաջ հրապարակեց իր որոշումը

Ազգային առաջընթաց կուսակցությունը չի միացել որևէ ուժի և որևէ ուժ չի միացել մեզ։ Որևէ կոալիցիայի մասին խոսք չի գնում։

«Ազգային առաջընթաց» կուսակցությունը պարազբանում է տարածել:

«Մենք ասել ենք, որ դաշինքի չենք գնում, կոալիցիա չենք կազմում որևէ ուժի հետ։

Մենք ասել ենք ու ասում ենք` եթե ավագանու մանդատ ստացած ուժերը իրոք ցանկանում են իշխանությունից զրկել ՔՊ֊ին Երևանում, ապա առաջարկում ենք քվեարկեք մեր թեկնածուի օգտին:

Մենք վերահաստատում ենք մեր խոստումը և նպատակը` ՔՊ պետք է հեռանա թե Երևանի թե ՀՀ կառավարումից` ստեղծված աղետալի իրավիճակի և բոլոր ոլորտները ձախողելու համար։

Մայր Հայաստանը հայտարարել է, որ պատրաստ է ձայն տալ մեր առաջադրած թեկնածուին։

Հանրային ձայնը ևս համաձայն է, բայց պաշտոնի կամ պաշտոնների բաշխման պայման է դրել և պահանջում է կոալիցիոն պայմանագիր կնքել, ինչը հակասում է մեր սկզբնական առաջարկությանը։

Հետագա զարգացումների մասին կտրամադրվեն լրացուցիչ պարզաբանումներ։
Մենք հավատարիմ ենք մնալու մեր նախընտրական խոստումներին ու մեր սկզբունքներին»,- նշված է պարզաբանման մեջ։

https://mediaarm.am/hy/page/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AF-%D5%B4%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D6%84%D5%AB%D5%B9-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB-%D5%B0%D6%80%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF%D5%A5%D6%81-%D5%AB%D6%80-%D5%B8%D6%80%D5%B8%D5%B7%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8?fbclid=IwAR23URtb3CgXna5rPcZ4mCxS7Ut4mkxxe_I38vrxif0How5DIKrBF6Pwgb4

3 986 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն