Ստեփանակերտից 38 ժամում հասա Հակարի կամուրջ. թե ինչերի միջով անցա՝ Աստված ու ես գիտենք

Նանար Պողոսյանը գրում է․

նկերնե՛ր, երեկ չէ մյուս օրը ամսի 25-ին ժամը 13:00-ին վերջին անգամ տնից դուրս եկա: Ստեփանակերտից 38 ժամում հասա Հակարի կամուրջ:
Չեմ ասում թե ինչ հոգեվիճակում երևի բոլորին պարզ է:
Ու այդ ողջ ընթացքում ես եղել եմ մեքենայիս ղեկին, իսկ ավտոմեքենայումս 9 հոգի էինք, որից 5-ը անչափահաս երեխա:
Թե ինչերի միջով եմ անցել Աստված ու ես գիտենք:
Ընթացքում կկիսվեմ:
Հիմա հասա Գորիս, 1 օր կմնամ այստեղ մի քիչ հանգստանամ և ուղևորվեմ Երևան:
Որպես տեղեկատվություն, ասեմ, որ ոչինչ չեն ստուգել, որովհետև տարբեր մարդիկ տարբեր բաներ էին ասում:
Շնորհակալ եմ բոլորիդ անհանգստանալու համար: 3 օր է չեմ քնում մի քիչ հանգստանամ կպատասխանեմ բոլորիդ:
Հիմա ասեմ, որ իմ գաղթի ճանապարհին ես ավելի հստակ ճանաչեցի մեծատառով հային և հայի տականքին:
Մեզ Մայր Հայաստանում շատ սրտացավ դիմավորեցին, ես դա չեմ մոռանա երբեք, շնորհակալ եմ:
Դեռ այսքանը:

79 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն