Ճանաչեք իմ հերոսին. Եղնիկների Էդոն, նոր էինք նշանադրվել, որոշել էինք ամուսնանալ․ Հասմիկ Ավանեսյան

Ճանաչեք իմ հերոսին, գրել է արցախցի Հասմիկ Ավանեսյանը՝ հրապարակելով մարտում զոհված նշանածի լուսանկարը։

«Էդուարդ Դանիելյանն Արցախի ՊԲ պայմանագրային զինծառայող էր։ Եղնիկների Էդոն. սեպտեմբերի 8-ին իր ծննդյան 21-րդ տարեդարձը նշել է դիրքերում`ծառայակից ընկերների հետ։

Սեպտեմբերի 15-ին տուն պետք է վերադառնար։ Բազում նպատակներ ուներ։ Նոր էինք նշանադրվել, որոշել էինք ամուսնանալ և հայրենի գյուղում իրականացնել մեր նվիրական երազանքները։ Էդոն զո հվել է սեպտեմբերի 19-ին`ընկերոջ կյանքը փրկելիս։

Իլյայի մտերիմ ընկերն էր, հիմա նորից միասին են` արդեն երկնքում», — գրել է նա։

931 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն