Մառախուղ, անձրև ամպրոպ. Օդի ջերմաստիճանը նվազում է

Երևան քաղաքում` սեպտեմբերի 29-ի երեկոյան ժամերին, 30-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։

Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 29-30-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում նաև մառախուղ։

Սեպտեմբերի 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան 3-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 26-ին կնվազի 3-6, 27-28-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

20 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն