ՀՐԱՏԱՊ
«Նեոօնկովակ». քաղցկեղի դեմ նոր զենք է գտնվել՝ ակադեմիկոս Հարություն Ավետիսյանի օգնությամբ
Այսօր նշվում է Ռադիոյի օրը
Ինչ նվերներ է ստացել Փաշինյանը գործընկերներից. «Հրապարակ»
07 May 2026
MediaTime
  • ԼՐԱՀՈՍ
    • Խմբագրի ընտրանի
    • Քաղաքական
    • Ժամանց
    • Առողջություն
    • Հասարակություն
    • Շոու-բիզնես
    • Սպորտ
  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՄԱՄՈՒԼ
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
«Նեոօնկովակ». քաղցկեղի դեմ նոր զենք է գտնվել՝ ակադեմիկոս Հարություն Ավետիսյանի օգնությամբ
07.05.2026
Այսօր նշվում է Ռադիոյի օրը
07.05.2026
Ինչ նվերներ է ստացել Փաշինյանը գործընկերներից. «Հրապարակ»
07.05.2026
MediaTime MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հետևեք մեզ
facebook
4m
yotube
2.2k
whatsapp
8.22k
tiktok
follow
Telegram

© All Rights Reserved, NewsfyTheme.

SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Քաղաքական

Ժողովուրդը ՔՊ-ից չի հիասթփшվել, 2026-ին հшղթելու ենք ընտրությпւններում. Նարեկ Մկրտչյան

31.03.2025 One Min Read
1 0

 

Հայաստանում ժողովրդավարություն է և կառավարությունը և բոլորս միասին պետք է հաշվի նստենք և հարգենք քաղաքացու քվեն. Եթե քաղաքացին որոշել է տվյալ անձին, տվյալ կուսակցությանը ձայներ ապահովել, ուրեմն պետք է հարգել և պետք է վերլուծել բնականաբար։ Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ աշխատանքի եւ արդարադատության նախարար Նարեկ Մկրտչյանը՝ անդրադառնալով երեկ Գյումրիում եւ Փարաքարում կայացած ընտրություններին:

Դիտարկմանը, որ ինքը եւս Փարաքարի բնակիչ է եւ իր ազդեցությունը, փաստորեն չի օգնել, որ ՔՊ թեկնածուն հաղթի, նա արձագանքեց. «Առհասարակ Հայաստանում չկան ազդեցության գոտիներ, և չկան անձինք, որոնք կունենան X մարզում, X քաղաքում, գյուղում ազդեցության ինչ-որ լծակներ, հնարավորություններ:

Ես արդեն նշեցի՝ յուրաքանչյուր արդյունքի հետ պետք է հաշվի նստել, պետք է հարգել քաղաքացիների տված քվեն, ձայնը, նրանց որոշումը և շարժվել առաջ։ Նորմալ է ընտրությունները, ընտրությունները դրա մասին են»:

Նարեկ Մկրտչյանը համաձայն չէ, որ ժողովուրդը ՔՊ-ի նկատմամբ այլեւս այն վստահությունը չունի, որ ունեցել է. «2026 թվականի ընտրություններին մենք վստահ ենք, որ հաղթանակ ենք տանելու: Ես տեղյակ չեմ, Վիլեն Գաբրիելյանը ինչ է ասել, ես մի բան կարող եմ ասել, որ զարգացման այն ծրագրերը, որոնք մենք իրականացնում ենք, հաճախ կարծում եմ՝ մեր ամենամարտահրավերային կողմերից մեկը այն է, որ մենք այդ ծրագրերը պետք է ավելի արդյունավետ կարողանանք ներկայացնել, հաճախ նաև նույն խոշորացված բնակավայրերում, բնակավայրերի բնակիչների ոչ բոլոր ներկայացուցիչներն են տեղյակ, թե ինչ ծրագրեր կան, ինչպես են դրանք իրականացվում, ինչ զարգացում է դա ենթադրում: Կարծում եմ այստեղ կա աշխատանքի տեղ»:

Սա մեր հաջողությունն է, որ մենք կարողանում ենք Հայաստանում ժողովրդավարական ընտրություններ կազմակերպել, որտեղ ձեր ասած ազդեցության գոտիները չկան և ժողովրդի քվեն հարգվում է»,-ասաց նա:

Share Article

Previous Post

Մարտուն Գրիգորյանը հայտшրարություն տարшծեց

Next Post

Սպшսվում է անձրև, ամպրոպ, քшմու ուժգնшցում.. Ջերմшստիճանը կնվшզի.. Եղանшկն առшջիկա օրերին

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Մեր մասին

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Գործընկերներ

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Հետադարձ կապ

Հեռ.

+49 241 241 241

Էլ-հասցե.

mediatime.contact@gmail.com

Բաժանորդագրվել

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am