«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 21-ին ժամը 10:00-14:00-ն կդադարեցվի ք.Դիլիջան 26 Կոմիսարների, Սայաթ-Նովայի, Կալինինի, Գետափնյա, Իվանովի, Մյասնիկյան, Մ.Գորկու փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: