Ադրբեջանի ԶՈՒ-ն ներկայացրել է ԼՂ ՊԲ կողմից հանձնված զինտեխնիկան

Ադրբեջանի ԶՈՒ-ն ներկայացրել է Արցախի ՊԲ կողմից հանձնված զինտեխնիկան: Հայտնում է «Ռիա Նովոստին»:

Դրանց շարքում են Т-72 տանկեր, «ՕՍԱ» զենիթահրթիռային համալիրներ, հակատանկային նռնականետեր, հակատանկային հրթիռներ, ականանետեր, դյուրակիր զենիթահրթիռային համակարգեր, ծանր գնդացիրներ, ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներ, բեռնատար և մարդատար ամենագնացներ:

Հիշեցնենք, որ ռուս զինծառայողների վերահսկողության ներքո սկսվել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ստորաբաժանումների զենք-զինամթերքի հանձնումը։

863 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն