ՀՐԱՏԱՊ
Գրիշա Ասատրյանը շքեղ հարսանիքից կադրեր է հրապարակել
Անձրև, ամպրոպ և կարկուտ է սպասվում. ինչպիսին է եղանակը՝ առաջիկա օրերին
Մեքենան 30 մետր բարձրությունից գլխիվայր ընկել է ճանապարհին. ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է
01 May 2026
MediaTime
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Շոու-բիզնես
  • Ժամանց
  • Տնտեսություն
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Գրիշա Ասատրյանը շքեղ հարսանիքից կադրեր է հրապարակել
01.05.2026
Անձրև, ամպրոպ և կարկուտ է սպասվում. ինչպիսին է եղանակը՝ առաջիկա օրերին
01.05.2026
Մեքենան 30 մետր բարձրությունից գլխիվայր ընկել է ճանապարհին. ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է
01.05.2026
SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հայաստան

Пղբերգшկшն դեպք՝ «Տոնոյան» բժշկական կենտրոնում. ամուսինն ասում է՝ բուժքույրի սրսկումից հետո կինս ընկшվ հոգեվшրքի մեջ ու նրա վերջին խոսքերն էր՝ «Արտո ջան, մեռնում եմ, փրկի ինձ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

admin
29.03.2025 2 Min Read
3 0

 

 

SHAMSHYAN.com-ը մարտի 26-ին լուր էր հրապարակել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործող բժշկական կենտրոններից մեկում տեղի ունեցած ողբերգական դեպքից, երբ ամուսնու ներկայությամբ բուժույրը ներարկում էր կատարել նրա կնոջը, ով, ըստ ամուսնու հայտնածի, 1 րոպե անց մահացել է:

Այսօր՝ մարտի 29-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Արարատի մարզի բնակիչ 67-ամյա Արտավազդ Մ-ն, ով մահացած 68-ամյա Ռոզա Մ-ի ամուսինն է, ասում էր.

«Կնոջս առողջական խնդիրներ ունենալու համար տեղափոխել էինք Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Տոնոյան» բժշկական կենտրոն:

Վիրահատությունը բարեհաջող է ավարտվել: Կնոջս հետ խոսում էինք, գոհ էր առողջ վիճակից, պատրաստվում էինք 1-2 օրից տեղափոխել տուն: Բուժքույրը եկավ, նայեց, ինչ-որ դեղ ներարկեց ու գնաց: 1 րոպե չանցած կինս սկսեց անունս տալ, ասելով՝ մեռնում եմ, մեռնում են, ու րոպեների ընթացքում աչքիս առաջ հոգին տվեց:

Ես վստահ եմ, որ սխալ դեղ են ներարկել, քանի որ այդ դեղը պիտի ուրիշին ներկարկեին, բայց քույրը իր սխալ գործողություններով կնոջս մեռցրեց. եթե էդ դեղը չսրսկեին, հաստատ կինս չէր մահանա, իսկ քույրն ասում էր, որ զարմացած է, որ բարեհաջող վիրահատություն հկատարելուց հետո նման ողբերգական ավարտ ունեցավ կնոջս կյանքը:

Մենք գիտենք, որ իրեն էլ հետ չենք բերի, բայց գոնե իրականությունը պարզվի, որ հետագայում մեր ընտանիքների նման ոչ մի ընտանք չապրի այն, ինչ հիմա մենք ենք ապրում: Դեռ պատասխան էլ չենք ստացել դատաբժշկից, քանի որ մեզ ասում են, թե 1 ամիս կտևի, մինչև եզրակացությունը պատրաստ լինի:

Մեզ համար էլ է հանելուկ, թե բուժքույրն էդ ինչ դեղ սրսկեց, բայց որ ամուսնու աչքի դեմը այդ ամենը տեղի ունեցավ, դա էլ է ողբերգություն:

Ուզում ենք հավատալ, որ մեղավորը կպատժվի օրենքի ողջ խստությամբ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մարտի 24-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում տեղեկություն էր ստացվել, որ «սուր աղիքային անանցանելիություն» ախտորոշմամբ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործող բժշկական կենտրոններից մեկում բուժօգնության դիմած և վիրահատական միջամտության ենթարկված կին է մահացել։

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները պարզել էին, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ, 68-ամյա Ռոզա Մ․-ն է։

Դեպքի փաստով Ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր էին կազմվել, որոնք փոխանցվել էին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ռոզա Մ․-ի ամուսինը՝ Արարատի մարզի բնակիչ, 67-ամյա Արտավազդ Մ․-ն, Շենգավիթի քննչական բաժնի քննիչներին հայտնել էր, որ մարտի 23-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնի հերթապահ բուժքույր Հասմիկը իր ներկայությամբ ինչ-որ ներարկում էր կատարել կնոջը՝ Ռոզա Մ․-ին, որից մոտ 1 րոպե անց վերջինս մահացել էր:

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

© https://shamshyan.com/hy/article/2025/03/29/1280747?fbclid=IwY2xjawJU26RleHRuA2FlbQIxMQABHTnKsV9Jw-kHGu90Uu77HuMCjI825OBVM903HgmompCWy-K8AR3xicJYQQ_aem_XH5hNB9gwpMZ1PJfCZ8vjQ

Share Article

admin

Previous Post

ՏԵՍԱՆՅՈՒԹ Մեծ ուրшխությամբ կվերшդառնամ իմ տունը, դուռը բաց եմ թпղել. տարեց արցшխցին հուզվեց

Next Post

Կադրեր Մյանմարում տեղի ունեցшծ երկրшշшրժից

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Services

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Quick Links

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Contact Us

Call :

+49 241 241 241

E-mail :

demo@mediatime.am

Follow Us

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am