Ապարանում անհետ կпրած որпնվող 31-ամյա տղամարդուն գտել են մшհшցած․ ինչ է կատարվել

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ժամը 01:10-ի սահմաններում Ապարանի բաժնի ոստիկանները և Արագածոտնի մարզի բնակիչ, 31-ամյա Մովսես Նադարյանի հարազատներն ու համաքաղաքացիները մի քանի ժամ շարունակ որոնողական աշխատանքներ իրականացնելու արդյունքում Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրի տարածքում ծառից կախված հայտնաբերել են Մ. Նադարյանի դին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ:

Դեպքի մասին ոստիկանության Ապարանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հրաչ Դավթյանի գլխավորությամբ:

Տեղում պարզվել է, որ մահացածը երեկ՝ նոյեմբերի 4-ից՝ որպես անհետ կորած որոնվող Մ. Նադարյանն է: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

 

Կիսվել սոց․ ցանցերում
Թողել մեկնաբանություն