Սիրուշոյի հրատապ հայտարարությունը. Լևոնը…

Մեզ համար այս պայքարը երբեք իշխանության գալու մասին չի եղել, երբեք ո՛չ ես, ո՛չ Լևոնը նման մտադրություն կամ ցանկություն չենք ունեցել. այն էլ հաշվի առնելով, թե մեր ընտանիքը ինչերի միջով է անցնում դրա արդյունքում: Այս մասին Instagram-ի իր էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու կինը՝ երգչուհի Սիրուշոն։

«Ու այսօր էլ կշարունակեինք զբաղվել մեր գործերով, եթե չլիներ այս սա րսափելի իրավիճակը:

Ինձ համար սա հայի հայ մնալու պայքարն է, արարժանապատվության.Լևոնի համար նաև իր ծննդավայրն է, իր հողն է, բարեկամներն են, ընկերներն ու մորաքույրներն են՝ այս պահին նկուղում գտնվող…:Իր հոր ու հոր ընկերների կյանքի գնով պահած հողն է, որն այսօր այս ճակատագրին է արժանացել: Մենք Արցախը նոր չենք սիրում, միշտ ենք սիրել մեր երեխաների հետ միասին, միշտ ենք գիտակցել կարևորությունը:

Այսօր, թե ես, թե ինքը կարող էինք լինել որևէ այլ երկրում, մեր գործերով ու ծրագրերով, բայց նախընտրել ենք մեր երեխաների հետ մնալ ու պայքարել այստեղ: Այս ամենի ավարտից հետո չգիտեմ ինչ զգացողություններ կունենամ այս երկրի ու ժողովրդի որոշ զանգվածի հանդեպ, բայց այս պահին ամենակարևորը Արցախի մեր հայրենակիցների կողքին լինելն է ու ազատվելն է «հայ» կոչվող ու թշնամուց ոչնչով չտարբերվող կործանիչ տեսակից:

Հ.Գ. Լևոնն այս պահին ուղեղի ցն ցումով հիվանդանոցում է, այսօր հրապարակում երկուսիս փոխարեն՝ես կլինեմ»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնել էր, որ Լևոն Քոչարյանը դաժան ծեծի է ենթարկվել կարմիր բերետավորների կողմից:

2 692 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն