Առավոտյան ակցիաները մեկնարկել են. Անդրանիկ Թեւանյան (վիդեո)

Առավոտյան ակցիաները մեկնարկել են. ինչպես երեկ պայմանավորվել էինք, առավոտյան պետք է փակվեն փողոցները եւ մեր բողոքի ակցիաները առավոտից պետք է մեկնարկեն. Կոչ եմ անում բոլորին քաղաքի տարբեր հատվածներում, թեկուզ փոքր խմբերով իրականացնել այս գործողությունները: Այս մասին քիչ առաջ Facebook-ի իր էջի «լայվում» ասաց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը:

«Ամենակարեւորն այն է, որ բերման չենթարկվեն. Տեխնոլոգիան հետեւյալն է. հենց տեսնում եք, որ ոստիկաններ են մոտենում, անմիջապես տեղափոխվում եք այլ փողոց, կարեւորը, որ  էֆեկտիվություն ապահովվի: Կոչ եմ անում նաեւ հնարավորության դեպքում «լայվ» մտնել»,-ասաց նա:

Մի խումբ երիտասարդներ այս պահին փակել են Սարյան փողոցը եւ վանկարկում են՝ «Նիկոլ դավաճան»:

 

1 612 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն