«Ադրբեջանցիները մտել են գյուղ, իրենց տան մեջ գն դակա հարել ամուսիններին, հետո՝ ծնողների հետեւից եկած որդուն»․ Վարդաձորի բնակիչ

Մարտակերտի շրջանի Վարդաձոր գյուղի բնակիչներից մեկն Aravot.am-ին պատմեց, որ չնայած գյուղը տարհանվել էր, սակայն կային բնակիչներ, որոնք հրաժարվում էին լքել գյուղը։ «Հետո իմացանք, որ ադրբեջանցիները մտել են գյուղ, իրենց տան մեջ գն դակահա րել մի ընտանիքի։ Ամուսիններ էին։ Ադրբեջանցիներն ամուսիններին հրամայել են դուրս գալ տնից։ Հրաժարվել են։ Տեղում ս պանել են։ Հետո ս պանվ ածների որդին եկել է, որպեսզի ծնողներին տանի, չգիտեր, որ սպ անված են, նրան էլ ադրբեջանցիները հենց մեքենայի մեջ են ս պ անել»,-պատմեց մեր զրուցակիցը։ Նա ասաց, որ գյուղացիների տվյալներով՝ Վարդաձորում 5 քաղաքացիական անձ է ս պա նվել։ Գյուղը տարհանվել է Ստեփանակերտ։ Մեր զրուցակցի պատմելով՝ հիմա էլ Ստեփանակերտում կր ակոցի ձայներ են լսվում։  «Բայց տղաներս հենա Մարտակերտի դիրքերում են։ Մի քանի ժամ առաջ եմ տղայիս հետ կապի դուրս եկել, ասեց՝ դիրքերում ենք, հրաման չկա իջնելու»։ Արցախի ՄԻՊ-ի տվյալներով՝ սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ, ադրբեջանական ռա զմական ագ րեսիայի հետեւանքով Արցախում զո հերի թիվը առնվազն 200 է, վիրավորներինը՝ ավելի քան 400: Քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը գերազանցում է 40-ը, որոնցից 13-ը երեխաներ են։ Այս պահին հաստատված տվյալով զո հերից 10-ը խաղաղ բնակիչ է, որոնցից 5-ը երեխաներ են։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2023/09/21/1370890/?fbclid=IwAR0RF3mi6algW6B7RgT4dHt946ZDThvqdfTIzCLqwQcydWXsWIl_OUXTcIY

© 1998 — 2023 Առավոտ – Լուրեր Հայաստանից

1 893 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն