Ադրբեջանի պահանջած ցուցակի մասին տեղյակ չեմ. առջևում սպասվում է ծանր որոշումների կայացում. Դավիթ Բաբայան

168.am-ը գրում է.

Մամուլը գրել էր, որ ադրբեջանական կողմն Արցախի Հանրապետության առջև հստակ խնդիր է  դրել, որ պետք է իրեն տրամադրի այն մարդկանց ցուցակները, որոնք նշանակալից դեր են ունեցել Արցախի կայացման գործում, այդ թվում՝ նախկին նախագահների, գեներալների, պատ երազմի մասնակիցների։ Այդ ցուցակի դիմաց էլ Ադրբեջանը խոստացել է տրամադրել «հումանիտար միջանցք», որպեսզի արցախահայությունը դուրս գա Արցախից։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ասաց, որ անձամբ որևէ տեղեկություն չունի, թե արդյոք Ադրբեջանը նման պահանջ ներկայացրե՞լ է, թե՞ ոչ։

«Եթե Ադրբեջանը պահանջել է Արցախի պետականության կայացման գործում նշանակալից ավանդ ունեցող մարդկանց անունները, ապա պետք է պահանջեր 120 հազար մարդու անուն, որովհետև ողջ արցախահայությունը մեծ ավանդ է ունեցել Արցախի կայացման հարցում»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Ինչ վերաբերում է այս պահին Արցախում ստեղծված իրավիճակին, Դավիթ Բաբայանն ասաց։

«Մարդիկ աստիճանաբար վերադառնում են իրենց տներ, սակայն կր ակի դադարեցումը հարցի լուծում չէ, քանի որ առջևում սպասվում է ծանր  որոշումների կայացում»։

Հարցին՝ ծանր որոշումներ ասելով՝ նկատի ունի՝ Արցախն Ադրբեջանի կազմո՞ւմ, Դավիթ Բաբայանը պատասխանեց.

«Այնպիսի որոշումներ, որոնք չպետք է արատավորեն ազգի պատիվն ու արժանապատվությունը»։

1 037 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն