Սա ցե ղաս պանություն է, ուրիշ ոչինչ․ Արցախի ՄԻՊ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է․

«Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին լայնածավալ հարձ ակում է նախաձեռնել Արցախի/Լեռնային Ղարաբաղի դեմ, թիրախավորվում են նաև քաղաքացիական համայնքների շրջակայքը, այդ թվում՝ Ստեփանակերտը։

Սա ցե ղաս պանություն է, ուրիշ ոչինչ։

Իսկ միջնորդները մեզ իրավունք ու անվտանգություն են խոստանում Ադրբեջանի կազմում»։


Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։

Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձ ակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։

https://iravaban.net/441872.html?fbclid=IwAR2j3_SzjaonFAPDtWggZUSRdZF3kI1Zzs6PJfP3TdOm0kPzz7S31B5RNms

555 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն