ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հայտարարում է

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են․

«Ինչպես նախորդիվ, այնպես էլ այժմ ադրբեջանական  պաշտոնական հաղորդագրություններում և ԶԼՄ-ներում շարունակում է տեղ գտնել այն կեղծ պնդումը, համաձայն որի Լեռնային Ղարաբաղում առկա են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա և անձնակազմ:

ՀՀ ՊՆ-ն բազմիցս, այժմ ևս հայտարարում է, որ ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղում բանակ չունի»։

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։

Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։

https://iravaban.net/441867.html?fbclid=IwAR1W4UZ5Rx1Afp2-caUgZY2ShLK4yKC2EPis37dtR_5nUS21C9amgYu156k

977 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն