Երրորդ մասի շուկայում, Արսենըմի քանի բանջարեղեն է վաճառում։ Նա Արամուսից է և իր սեփական աճեցրած բանջարեղենն է։ Լոլիկ, վարունգ, կարտոֆիլ և այլն։ Իսկ լոլիկը շատ էժան գին է ասում, ի դեպ կարմիր, շատ համեղ լոլիկներ են։ Գնեք և չեք փոշմանի։ 1 կգ լոլիկը արժե 550 դրամ։ Այս սեզոնի և եղանակի համար ընտիր գին է։ Լոլիկի հայրենիքը Հարավային Ամերիկան է՝ Պերուն, Բոլիվիան և Էկվադորը, որտեղ այժմ էլ կարելի է հանդիպել պոմիդոր վայրի և մշակովի բազմաթիվ ձևերի։ Ացտեկների լեզվով այն կոչվել է Zitomate, որտեղից և եվրոպական շատ երկրներում այն այժմ կոչվում է տոմատ։
Պոմիդորը Եվրոպա է բերվել 16-րդ դարի առաջին կեսերին և առաջին հերթին տարածվել է Իսպանիայում, Պորտուգալիայում և Իտալիայում։ Եվրոպացիները բույսն անավանել են pommo d’ oro («ոսկե խնձոր»)։ Սկզբնական շրջանում պոմիդորը որպես դեկորատիվ բույս մշակվել է բուսաբանական այգիներում, 18-րդ դարի վերջից որպես բանջարային բույս սկսել են մշակել Իսպանիայում, Իտալիայում, Պորտուգալիայում, այնուհետև՝ Ֆրանսիայում, Դանիայում և եվրոպական այլ երկրներում։ Լոլիկը մեծ մասամբ օգտագործվում է պահածոների արդյունաբերության մեջ։
Լոլիկից կարելի է պատրաստել կետչուպ, տոմատի մածուկ, լեչո և այլն։ Մեծ տարածում ունի նաև լոլիկի հյութը, որը արժեքավոր և վիտամիններով հարուստ զովացուցիչ խմիչք է հասակավոր մարդկանց և դիետիկ կենսամթերք՝ երեխաների ու հիվանդների համար։ Պոմիդորն օժտված է բարձր համային հատկություններով, հարուստ է վիտամիններով (A, B, C, pp), oրգանական թթուներով (կիտրոնաթթու և խնձորաթթու) և հանքային աղերով (Ca, Na, Mg, Fe և այլն)