ՀՐԱՏԱՊ
Անձրև, ամպրոպ և կարկուտ է սպասվում. ինչպիսին է եղանակը՝ առաջիկա օրերին
Մեքենան 30 մետր բարձրությունից գլխիվայր ընկել է ճանապարհին. ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է
Ե՞րբ և ինչպե՞ս կարող եք ստանալ ձեր կենսաթոշակային կուտակումները
01 May 2026
MediaTime
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Շոու-բիզնես
  • Ժամանց
  • Տնտեսություն
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Անձրև, ամպրոպ և կարկուտ է սպասվում. ինչպիսին է եղանակը՝ առաջիկա օրերին
01.05.2026
Մեքենան 30 մետր բարձրությունից գլխիվայր ընկել է ճանապարհին. ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է
01.05.2026
Ե՞րբ և ինչպե՞ս կարող եք ստանալ ձեր կենսաթոշակային կուտակումները
01.05.2026
SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հայաստան

ՖՈՏՈՆԵՐ. Գпրծընկերները ափսոսшնքի խոսքեր ու լուսшնկարներ են հրшպարակել դերասան Արա Դեղտրիկյանի հետ

admin
19.03.2025 2 Min Read
2 0

Հայտնել էինք, որ կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը։

Դերասանի գործընկերները ցավակցական գրառումներ են արել սոցցանցերի իրենց էջերում ու նրա հետ լուսանկարներ հրապարակել:

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է հետևյալ գրառմամբ. «Չգիտեմ, խոսքեր չկան ասելու, էլի ցավ, հազար ափսոս մեր ավագ ընկեր, հրաշք մարդ տեսակ, պարոն Դեղտրիկյան»:

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը ևս ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել.

«Լույսերի մեջ մնաս Արա ջան, լավ արտիստ և լավ մարդ»:

Սցենարիստ, հաղորդավար Դիանա Գրիգորյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է համատեղ լուսանկար և գրառում արել.

«Անկարող եմ խոսել և արտահայտել այն ինչ զգում եմ այս պահին: Ես միշտ սիրով եմ աշխատել նրա հետ, նրա հետ սիրով աշխատում էր իմ խումբը, որովհետև նա միշտ սեր էր տարածում: Բախտ եմ ունեցել նրա հետ գտնվել նկարահանման հրապարակում իբրև դերասանուհի: Լավ գործընկեր, հոգատար ընկեր, բարի անսահման, նկարահանման հրապարակում հումորի պակաս չէր լինում, եթե նա ներկա էր:  Հիշում եմ, թե ինչպես էր մեզ համար համեղ ուտեստներ պատրաստում, որքան համեղ էր պատրաստում: Տոն էր ինձ համար, երբ գիտեի, որ այդ օրը նրա հետ եմ նկարահանման: Հումորի մեծ չափաբաժնով, անսահման բարի, աննկարագրելի շռայլ, հոգատար, սրտացավ, լույս մարդ, վարպետ իր գործում:

Հիշում եմ` որքան հոգատար էր իմ նկատմամբ, երբ կոտրված ոտքով գնում էի նկարահանման: Նա ուներ ուրույն ձեռագիր ոչ միայն կինոյում և թատրոնում այլ նաև` կյանքում: Բազմաբովանդակ մարդ, արտիստ, ընկեր:

Վերջին անգամ նրա տարբերվող ձայնը լսեցի փետրվարի 14-ին` ծննդյան օրը: Այնքան լիահույս էի, որ ապաքինվելու է, խոստացավ, որ մի փոքր լավ զգալու դեպքում անպայման կհանդիպենք… ավաղ:

Նա մի արտիստ էր, որ ի զորու էր մխիթարել ու բժշկել մարդկանց հոգիներն իր մեծագույն զենքերով` տաղանդով ու ծիծաղով»:

Դերասան Արմեն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Արա Դեղտրիկյանի հետ լուսանկար, որին կից գրել է.

«Սունդուկյան թատրոնում Արայի հետ խաղացինք «Մակբեթ»-ում, նա` Մակբեթ, ես` Բանքո, լավ ժամանակներ էին, այդ ներկայացումը մտերմացրեց մեզ, բեմում ընկերներ լինելուց զատ` ընկերացանք նաև կյանքում: Շատ եմ ափսոսում, որ այդքան կենսախինդ և նվիրական արտիստը լքեց այս աշխարհը, ցավալի է»:

Երգչուհի Սոնա Շահգելդյանը ևս անդրադարձել է դերասանի մահվանը.

«Շատ ցավալի է, լավ մարդ ու լավ դերասան: Կյանքը շատ կարճ ու դժվարություններով լի է: Սիրեք իրար, մարդ մնացեք, բարի եղեք, ամեն բան սուտ է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է երգչուհին:

 

Share Article

admin

Previous Post

Ինչ հիվшնդությամբ էր տառապում սիրված դերшսան Արա Դեղտրիկյանը. նրա հшմար шրյпւն էին փնտրում

Next Post

Արցпւնքները խեղդпւմ են․ ինչ է ասել մшhից առաջ Արա Դեղտրիկյանը

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Services

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Quick Links

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Contact Us

Call :

+49 241 241 241

E-mail :

demo@mediatime.am

Follow Us

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am