Օդի ջերմաստիճանը կնվազի․ Հայհիդոմետ

Երևան քաղաքում` սեպտեմբերի 18-ի ցերեկը, 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Այս մասին հայտնում են Հայհիդոմետից։

Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 18-ի, 20-ի և 23-ի ցերեկը, 21-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։

Սեպտեմբերի 19-ին և 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 18-ի ցերեկը կնվազի 2-3, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում՝ 7-8 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա։

879 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն