Իսպանիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվն ավելացել է

Իսպանիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 223-ի, 78 մարդ համարվում է անհետ կորած, 48 զոհերի ինքնությունը դեռևս անհայտ է, հայտնում է Թագավորության տրանսպորտի նախարարությունը։

Իսպանիայում հեղեղումների ամբողջ սարսափը սկսեց ի հայտ գալ նախորդ ուրբաթ, երբ նոր անձրևները հարվածեցին երկրի հարավային հատվածներին, այս մասին ավելի վաղ  հաղորդել էր  CNN-ը։

Հաղորդվում է, որ սա համարվում է Իսպանիայի ամենամահաբեր բնական աղետը վերջին տասնամյակների ընթացքում:

Սպասվում է, որ զոհերի թիվը կավելանա։

Նախորդ շաբաթ իշխանությունները նախազգուշացրել էին, որ որոշ շրջաններում ճանապարհները փլուզվել են, իսկ արտակարգ իրավիճակների ծառայությունները չեն կարողանում մուտք գործել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Մեկնաբանել