Bavnews.am-ը գրում է․ Երևանի ավագանու այսօրվա նիստն անցավ լարված մթնոլորտում։ «Հանրապետություն» խմբակցության ղեկավար, ավագանու անդամ Անի Խաչատրյանի խոսքից հետո՝ ընդդիմադիր խմբակցությունների անդամներից շատերը ոտքի ելան և իրավիճակը լարվեց:
Ներկաներից մեկը նույնիսկ գրիչ նետեց ինչ-որ մեկի ուղղությամբ: Ոստիկանության աշխատակիցները մտան դահլիճ:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը երկար ժամանակ խնդրում էր լռություն պահպանել, հանդարտվել։ Տեսանյութը ստորև